loading...

Հազվադեպ հանդիպող միրգ-բանջարեղեններ, որոնց գինն ապշեցնում է (լուսանկարներ)



Դիտումներ ` 699
Հազվադեպ հանդիպող միրգ-բանջարեղեններ, որոնց գինն ապշեցնում է (լուսանկարներ)

Հազվադեպ հանդիպող միրգ-բանջարեղեններ, որոնց գինն ապշեցնում է (լուսանկարներ)

Միրգ-բանջարեղենը մեր սննդակարգի կարևոր ու ցանկալի մասն է, և հաճելի զգացողություններից բացի՝ օրգանիզմը մի շարք օգտակար նյութեր է ստանում դրանց միջոցով:

Պարզ է, որ մրգերի և բանջարեղենների ընտրության հարցում մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն համային ու որակային հատկանիշներին, այլ նաև գնին` երբեմն նախընտրելով առավել մատչելի տեսակները:

Սակայն կան մրգերի և դդմազգիների ընտանիքին պատկանող բույսերի տեսակներ, որոնց գինը շատերի մոտ անհետացնում է դրանք փորձելու ցանկությունը: Հենց այս մրգերի մասին պատմել է AdMe.ru-ն:

Սև ձմերուկ Densuke

«Քաղցրության հատուկ տեսակ» ունեցող այս ձմերուկն աճում է միայն ճապոնական Հոկայդո կղզում: Այն ունի մուգ կանաչ, համարյա սև կեղև` առանց գծերի և բծերի, ահա թե ինչու է այն կոչվում սև ձմերուկ: Densuke-ն վաճառվում է հատուկ սև արկղերում, որոնք ընդգծում են դրա գույնը: Ճապոնացիներն այս ձմերուկը համարում են արժեքավոր նվեր:

Սև ձմերուկի միջին գինը 250 դոլար է, իսկ դրանցից ամենախոշորն աճուրդում վաճառվել է 6.100 դոլարով:

Սեխ Yubari

Yubari տեսակի սեխն աճեցվում է ճապոնական Հոկայդո կղզու ջերմոցներում և արևից պաշտպանվում հատուկ «գլխարկների» միջոցով: Սա շատ քաղցր, կատարյալ կլորությամբ և հետաքրքիր կեղևով սեխ է:

Այս տեսակի սեխի միջին գինը կազմում է մոտ 300 դոլար, սակայն ամենաթանկ սեխերն աճուրդում վաճառվել են 27 հազար դոլարով:

Խաղող Ruby Roman

Ճապոնացի սելեկցիոներների ստեղծած Ruby Roman-ն աշխարհի ամենաթանկ խաղողի տեսակն է: Յուրաքանչյուր հատիկն ունի սեղանի թենիսի գնդակի չափ և անսովոր քաղցր համ. դրանք պարունակում են 18 տոկոս շաքար:

Ruby Roman-ի մեկ ողկույզի արժեքը 65 դոլար է, իսկ 2016 թվականին 700 գրամ քաշով մեկ ողկույզն աճուրդում վաճառվել է 10. 900 դոլարով:

Մանգո «արևի ձու»

Այս տեսակի մանգոն շատ քաղցր է, իսկ դրա քաշը կազմում է 350 գրամից ոչ պակաս: Ճապոնիայում անցկացված աճուրդում երկու «արևի ձուն» վաճառվել է 3 հազար դոլարով:

Քառակուսի ձմերուկ

Ճապոնական Սիկոկու կղզու ֆերմերները ստեղծել են քառակուսի ձմերուկ: Համապատասխան ձև հաղորդելու համար ձմերուկը տեղադրվում է քառակուսաձև կոնտեյներների մեջ: Այսպիսի ձմերուկներին հետևելը շատ բարդ է, և ցանկալի ձև ընդունելուց հետո դրանք չեն հասցնում հասնել: Ահա թե ինչու քառակուսի ձմերուկը հիմնականում ձեռք է բերվում դեկորատիվ նպատակներով, օրինակ` ցուցափեղկերի զարդարման համար: Դրանց գինը կազմում է 200-800 դոլար:

Բուդդայի տեսքով տանձ

Չինացի ֆերմերների մոտ ծագել է փոքր Բուդդաների և երեխաների տեսքով տանձեր աճեցնելու գաղափարը:

Այս նպատակով նրանք պտուղների վրա ամրացնում են անհրաժեշտ ձևով թափանցիկ պլաստիկ, և հասնելու ընթացքում տանձերը ստանում են փոքրիկ քանդակի տեսք: Յուրաքանչյուր տանձի գինը 9 դոլար է. ըստ լեգենդի` այդ պտուղներն անմահ են դարձնում ուտողին:


loading...

Փակել