loading...

Հաղթահարեք մրսածությունը սառույցի կտորների միջոցով



Դիտումներ ` 402
Հաղթահարեք մրսածությունը սառույցի կտորների միջոցով

Մրսածության առաջին նախանշանները կարող են ի հայտ գալ անհարմար պահի՝ քննությունից, աշխատանքային հանդիպումից կամ ժամադրությունից առաջ: Նման պահերին առաջին հերթին՝ վազում ենք դեղատուն՝ մրսածության դեմ դեղամիջոցներ ձեռք բերելու:

 



Ի՞նչ է պետք անել մրսածության առաջին նախանշանների դեպքում

Քչերին է հայտնի, որ քթի փակվածությունից, կոկորդի ցավից, հազից, փռշտոցից ազատվելու համար անհրաժեշտ է ընդամենը տաք լոգանք ընդունել: Որպեսզի ջրային պրոցեդուրաներն ավելի հաճելի լինեն, ձեզ ենք առաջարկում տնական միջոց, որը կօգնի ազատվել մրսածությունից:

 

Անհրաժեշտ է

• 120 գ եգիպտացորենի օսլա
• 60 գ սոդա
• Սառույցի աման
• 2-3 ճ/գ ջուր
• «Վիկս» քսուք («Викс ВапоРаб»)

 


Մեծ տարայի մեջ խառնեք օսլան, սոդան և «Վիկս» քսուքը («Викс ВапоРаб»):
Խառնուրդին ավելացրեք ջուրը, ձեռնոց հագեք և խառնեք ձեռքերով ևս մեկ անգամ:
Ստացված խառնուրդը լցրեք սառույցի ամանի մեջ և տեղադրեք սառցախցիկը՝ 2-3 ժամով:
Ապա հանեք սառույցի կտորները: Լոգանք ընդունելուց առաջ՝ սառույցի կտորները դրեք օճառամանի մեջ: Տաք ջրի գոլորշուց սառույցները կսկսեն հալչել՝ յուրահատուկ հոտ արտազատելով: Լոգանք ընդունելուց հետո կմոռանաք մրսածության նախանշանների մասին:


loading...

Փակել