Պարզվում է, որ մրգերի և բանջարեղենի օգնությամբ կարելի է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Ներկայացնում ենք հատուկ սննդակարգ, որի օգնությամբ կարելի է 3 օրվա ընթացքում նիհարել 2 կիլոգրամ:
- Օր առաջին. պետք է միայն կիվի, խնձոր, տանձ, ինչպես նաև կանաչ խաղող ուտել: Օրվա ընթացքում կարելի է մի քանի անգամ ուտել:
- Օր երկրորդ. կանաչ լոբի, բրոկկոլի, նեխուր: Այս մթերքները կարող եք օգտագործել ինչպես հում վիճակում, այնպես էլ՝ եփված. ցանկալի է առանց աղի: Ուտեստը կարող եք համեմել ռեհանով, սամիթով, սոխով:
- Օր երրորդ. պետք է բուսական խյուս պատրաստել: Վերցնել ցուկկինի (кабачкa), նեխուր, անանուխ, մաղադանոս, մի փոքր քերած պանիր (ցածր յուղայնության) և խառնել:
Կարևոր է հիշել, որ դիետայի ավարտից հետո նախկին սննդակարգին պետք է աստիճանաբար վերադառնալ: Դիետայի ավարտից հետո առաջին օրը կարող եք դեղին և կարմիր գույնի մրգեր ավելացնել, իսկ երկրորդ օրը՝ կաթնամթերք, երրորդ օրը՝ ձուկ և միս:
Աղբյուրը` http://life.panorama.am/hy/news/2014/06/...