1․Ստացեք գրիպի դեմ պատվաստանյութ: Ատո՞ւմ եք սրսկվելը։ Դեռահասներից շատերը կարող են այն ստանալ ջրափոշու միջոցով։ Վակցինա ստանալը ոչ միայն ապահով է պահում Ձեր առողջությունը , այլ նաև հավանականությունը քիչ է , որ կվարակվեք այլ մարդկանցից։
2․ Հաճախ լվացեք ձեր ձեռքերը: Պատվաստանյութ ստանալուց հետո շատ կարևոր է մանրէներից պաշտպանվելու համար ձեռքերը հաճախ լվանալ: Ինչո՞ւ։ Քանի որ օրգանիզմին գրիպի դեմ պատվաստանյութ ընդունելուց հետո երկու շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի օրգանիզմը դիմադրողականություն ձեռք բերի՝ վիրուսներից պաշտպանվելու համար: Լվացեք ձեր ձեռքերը լոգասենյակից օգտվելուց հետո, հազալուց և փռշտալուց հետո, շպարվելուց, ճաշելուց առաջ: Հասարակական, մարդաշատ որևէ վայրում լինելուց հետո սովորություն դարձրեք անպայման լվանալ։
3․ Հեռավորություն պահպանեք հիվանդ՝ հազացող, փռշտացող մարդկանցից:
Գրիպի վիրուսը թափառում է օդում և փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, այդ իսկ պատճառով խուսափեք հիվանդ-վիրուսակիր մարդկանցից: Իհարկե, կան մարդիկ, ովքեր, թեև հիվանդ են, բայց արտաքին տեսքից դա չի երևում: Նման իրավիճակում օգնության է հասնում ստացած պատվաստանյութը և հիգիենայի պահպանությունը:
4. Խուսափեք ձեռքերով դիպչել ձեր քթին, բերանին, աչքերին, քանի որ այդ ուղիներով հեշտությամբ կարող է ցանկացած վարակ անցնել: Հազացեք և փռշտացեք՝ գլուխը կախ՝ ոչ ձեռքերի մեջ, քանի որ մարդկանց հետ հաղորդակցվելիս ձեռքերով վարակը հեշտությամբ է անցնում:
5. Եթե գրիպով հիվանդ եք՝ տանից դուրս մի եկեք: Այդպիսով, նախ՝ չեք վարակի ուրիշներին: Բացի այդ, հանգիստը կօգնի մարմնին արագ ապաքինվել։ Այդկերպ նաև կարող եք Ձեր օրգանիզմի դիմադրողական համակարգն ամուր պահել: Իմունային ամուր համակարգ ունենալու համար բավարար չափով քնեք, առողջ սնվեք և շատ հեղուկներ օգտագործեք: