loading...

Գիտնականները պարզել են, թե ինչու կանայք չեն կարողանում նիհարել



Դիտումներ ` 3463
Գիտնականները պարզել են, թե ինչու կանայք չեն կարողանում նիհարել

Բրիտանացի գիտնականները հարցում են անցկացրել մոտ 1500 կնոջ շրջանում և պարզել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը փորձել է օրվա ընթացքում սահմանափակվել 1800 կալորիա օգտագործելով, սակայն փաստացի օգտագործել է 2200 կալորիա, ինչը նախընտրելի նորմայից 200-ով ավել է:  Այս մասին տեղեկացնում է meddaily.ru-ն` հղում անելով The Daily Mail-ին:

 

Միջինում տարվա ընթացքում կինն ակամա օգտագործում է 146000 կալորիա, ինչը համարժեք է 487 չիզբուրգերին, 1825 բաժակ շամպայնին, կամ շոկոլադի 608 սալիկին: Հարցմանը մասնակցած կանանց 70%-ից ավելին անհանգստանում էին իրենց առողջության համար, սակայն նրանց չէր հաջողվում երկար ժամանակ դիետաների հետևել: Ամենից հաճախ կանայք չեին դիմանում շոկոլադի, չիպսերի (44%) և հացի (35%) գայթակղությանը:

 

Նրանց 47%-ն ուշ ժամերին վնասակար սնունդ էր օգտագործում, 40%-ը փորձում էր համեղ ուտելիքով ազատվել սթրեսից, 36%-ը` հոգնածությունից, իսկ 35%-ը` տխրությունից: Միջինում կանայք թույլատրելիից շատ էին ուտում շաբաթական երեք անգամ: Նրանց գրեթե կեսը կարծում էր, որ միշտ դիետաների է հետևում, սակայն չի կարողանում ազատվել ավելորդ քաշից: Կանաց 3/4-ն անհանգստանում էր ավելորդ քաշի համար` մտածելով այդ խնդրի մասին օրական երկու ժամ:


loading...

Փակել