Գիշերային անքնությունը, թերևս, շատերին ծանոթ երևույթ է: Առօրյա սթրեսներն ու լարվածությունը տիպում են ամբողջ գիշեր արթուն մնալ՝ վնասելով առողջությունը:
Վառ լույսերը, հեռախոսներն ազդում են ուղեղի, հորմոնների և նյարդային համակարգի վրա, որը հանգեցնում է քնի խախտումների:
Ամենահեշտ տարբերակը որևէ քնաբեր ընդունելն է, սակայն դա էլ ժամանակավոր միջոց է:
Քունը չափազանց կարևոր է: Երբ չեք կարողանում քնել՝ օրգանիզմը չի կարողանում իր ֆունկցիաները նորմալ կատարել: Էներգիայի պակաս եք զգում: Այս դեպքում առավել խոցելի եք դառնում հիվանդությունների և առողջական խնդիրների համար:
Xohanoc.am ներկայացնում է մի հրաշալի բաղադրատոմս, որն օգնում է գիշերներն առանց որևէ բանի մասին մտածելու՝ քնել:
Բաղադրատոմսի մեջ ներառված է բանանը, որը հարուստ է կալիումով և մագնեզիումով, սակայն շատերը չգիտեն, որ բանանի կեղևը նույնիսկ ավելի շատ կալիում ու մագնեզիում է պարունակում, քան բանանը:
Դարչինը, որն այս բաղադրության մեկ այլ հրաշալի բաղադրիչ է, կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը: Երբ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորված է, հորմոններն ավելի լավ են արտազատվում, հետևաբար՝ քունն էլ հանգիստ է լինում:
Բաղադրություն
Բանանի ծայրերը կտրեք, դրեք եռացող ջրի մեջ: Մոտ 10 րոպե եփեք: Մի փոքր դարչին լցրեք մեջը: Կարող եք բանանը մաքրել և հաջորդ օրը դարչինով ուտել, քանի որ գիշերը մարսողական համակարգը պետք չէ ծանրաբեռնել: