loading...

Գերմանացին նույն դատարկ շիշը հանձնելով 44 հազար եվրո է վաստակել



Դիտումներ ` 946
Գերմանացին նույն դատարկ շիշը հանձնելով 44 հազար եվրո է վաստակել

Գերմանիայի Քյոլն քաղաքի բնակիչը ավելի քան 44 հազար եվրո է վաստակել, հանձնելով նույն դատարկ շիշը, հայտնում է Local պարբերականը։

Խաբեբան հաջողացրել էր ձեւափոխել խանութում տեղադրված շշեր ընդունող ավտոմատ սարքը։ Նա սարքին հավելել է մագնիսի հաղորդիչ ու յուրահատուկ փայտյա թունել, որոնք թույլ չէին տալիս, որ սարքը մանրացնի պլաստիկ շշերը։ Դրա շնորհիվ հնարամիտ տղամարդը կարողացել է նույն շիշը անընդհատ հանձնել ու դրա դիմաց դրամական պարգեւատրում ստանալ։

 

 


44 հազար եվրո ստանալու համար գերմանացին ավելի քան 177 հազար անգամ շիշն ավտոմատ սարքի մեջ է դրել ու սեղմել կոճակը։

Deutsche Pfandsystem Gesellschaft ընկերությունը, որը նման ավտոմատ սարքեր է տեղադրում, չի նկատել խաբեությունը, իսկ ոստիկանությունը դրանով հետաքրքրվել է միայն անանուն զանգից հետո։

Գերմանացուն դատապարտել են 10 ամսվա ազատազրկման։

 
loading...

Փակել