Գազարը հրաշալի միջոց է տեսողության համար: Այն նաև լավացնում է աղիների աշխատանքն ու ամրացնում է իմունային համակարգը, հանգստացնում է ասթման, հազը, բրոնխիտն ու շնչառական այլ խնդիրները:
Healthylivingstyle կայքը ներկայացնում է գազարով բնական դեղամիջոց, որը դուրս է բերում թոքերից խորխն ու բուժում է հազը:
Բաղադրություն
Գազարը կտրատեք մանր կտորների, ապա վրան ջուր լցրեք և եռացրեք այնքան, մինչև փափկի: Կրակն անջատեք և պատառաքաղով տրորեք գազարը:
Հիշեք, որ գազարի ջուրը պետք է պահել:
Տրորած գազարին ավելացրեք մեղրն ու գազարի ջուրը: Ամբողջ խառնուրդը պահեք սառը վայրում: Այս բնական օշարակը լիովին անվտանգ է, և կարող եք հաճախակի օգտագործել: Ամեն օր 3-4 գդալ խմեք այս օշարակից: Արդյունքը կզգաք 1-2 օր անց: