Երիտասարդ ամուսիններ Քրիստոֆերն ու Շաունան փող չունեին, որպեսզի իրենց համար տուն կամ լավ հողատարածք ձեռք բերեին:
Սակայն քանի որ Քրիստոֆը մասնագիտությամբ ճարտարապետ էր, հանճարեղ գաղափար հղացավ, թե ինչպես դուրս գան դժվարին իրավիճակից:
Նա հողատարածք գտավ հայրենի Ֆենիքսում, որտեղ նախկինում ֆերմա էր եղել, որտեղ մնացել էր չօգտագործված միայն հին սիլոսային աշտարակը:
Քանի որ աշտարակը ոչ ոքի չէր հետաքրքրում, ամուսինները այն շատ շահավետ գնով ձեռք բերեցին:
Քրիստոֆը մտածեց, թե ինչպես լքված աշտարակը վերածի լիարժեք տան:
Նրանք ամրացրեցին աշտարակի հիմքը, մաքրեցին ժանգից ու սկսեցին տան վերածել:
2 տարի շարունակ հարևանները այրվում էին հետաքրքրությունից՝ ցանկանալով իմանալ, թե ինչ է կատարվում խորհրդավոր կառույցի հետ:
Երբ տունը պատրաստ էր, Քրիստոֆն ու Շաունան հարևաններին հյուր հրավիրեցին:
Նրանք հիացել էին տեսածից:
Աղբյուր՝ Blognews.am