Այծեղջուրները փորձում են թաքցնել իրենց սնահավատությունը: Բոլորը գիտեն, որ Այծեղջուրները հստակ միտք ունեն, լավ տրամաբանություն, իսկ նրանց կյանքը խիստ տեսակավորված և դասակարգված է: Դա փաստ է: Բայց ոչ ոք չգիտի, որ նրանք ունեն նաև երկրորդ պլան այն դեպքերի համար, եթե նրանց հանկարծ անիծեն:
Ջրհոսները թաքցնում են ինքնակոչ լինելու համախտանիշը: Չգիտես ինչու, Ջրհոսները կարծում են, որ ոչ մի արժեք չունեն՝ ոչ պիտանի աշխատակից են և ընկեր, ընտանիքում նույնպես միջակություն: Եվ նրանք անընդհատ սպասում են, որ շատ շուտով իրենց գաղտնիքը կբացահայտվի: Իսկ հետո դուրս կվռնդեն: Լավ կլինի, որ ամեն ինչ այդքանով ավարտվի:
Ձկներն անհավատալի ծույլ են: Բոլորը ենթադրում են, որ նրանք նուրբ, խոցելի էակներ են, իսկ կանայք՝ ծաղիկներ և փերիներ: Եվ, իհարկե, ցանկացած աշխատանքից նրանք նյարդային հիվանդություններ են ստանում: Միակ բանը, որ Ձկներն անում են առանց երկմտելու, ձևանալն է: Նվերներ ընդունելը նույնպես Ձկների սիրած գործերից է:
Խոյերն անչափ բարդույթավորված են: Ըստ էության, անհասկանալի ցանկացած իրավիճակում Խոյերն առաջ են գնում ոչ այն պատճառով, որ շատ համարձակ են: Նրանք, պարզապես, շատ են վախենում, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից:
Ցուլերը թաքցնում են իրենց արկածները: Ընդ որում, խելացի ձևով են թաքցնում՝ կին Ցուլերը բոլոր անկյուններում պատմում են, թե ինչպես են նախօրեին զվարճացել և ամբողջ աշխատավարձը ծախսել զգեստներ գնելու համար: Դա, իհարկե, իրականություն է: Սակայն Ցուլը թաքցնում է, որ հասցրել է նաև ջերմեռանդորեն հրապուրել գեղեցիկ անծանոթին կամ այցելել իր սիրեցյալին:
Երկվորյակները թաքցնում են իրենց նախասիրությունները: Ոչ թե այն պատճառով, որ նրանք ինչ-որ վատ սովորություն են ձեռք բերել, այլ քանի որ մտերիմներին մոլորության մեջ գցելը նրանց սիրելի զբաղմունքն է: Երկվորյակները, օրինակ, կարող են թաքցնել, որ սիրում են ասեղնագործել: Հենց այնպես, հետաքրքրության համար:
Խեցգետիններն ընդհանրապես ամեն ինչ թաքցնում են: Նրանք փայփայում են իրենց գաղտնիքները և հարմար դեպքում թաքնվում են իր երևակայելի կաղապարի մեջ:
Առյուծներն իրենց բոլոր գործերը հանձնարարում են հավատարիմ վասալներին: Եթե կին առյուծը սկսի ինչ-որ գործով զբաղվել, նրա՝ տիեզերքի թագուհու ամբողջ հեղիանկությունն անմիջապես կոչնչացվի: Իսկ որևէ բան վերականգնել Առյուծն, իհարկե, չի կարող:
Կույսերը թաքցնում են իրենց իրական մտքերը: Այդ կենդանակերպի ցանկացած ներկայացուցիչ կարող է անդադար խոսել, ընդ որում՝ տեղին և ըստ էության: Հետևաբար, բոլոր կարծում են, որ Կույսերը հիանալի զրուցակից են և հասկացող ընկեր: Սակայն իրականությունն այնպիսին է, որ Կույսերը համբերատար և նրբորեն մտերիմներին ապրել է սովորեցնում՝ մտածելով, որ իր շուրջ բոլորը հիվանդ են և չեն բուժվում: Միայն ինքն է խելացի:
Կշեռքները թաքցնում են, որ երբեմն կարող են ախտոտել շուրջը: Բոլորը կարծում են, թե Կշեռքեներն անչափ ազնիվ են, վատ արարք չեն դրսևորում, քանի որ հասկանում են, որ դա կարող է շատ տգեղ լինել: Սակայն իրականում երբեմն Կշեռքները ցանկանում են ախտոտել իրենց շուրջ և մանավանդ ինչ-որ մեկի հոգում:
Կարիճները թաքցնում են իրենց զգացմունքերը: Ամեն ինչ չէ , բայց միայն սիրահարական բնույթի: Եթե երիտասարդ կին Կարիճ տխուր է կամ երջանիկ, բոլորն իմանում են այդ մասին: Սակայն եթե սիրահարվել է, ոչ մի դեպքում չի խոստովանի: Անգամ եթե նրանց տանջեն տաք ասեղներով:
Աղեղնավորները թաքցնում են իրենց անտարբերությունը: Այսինքն, Աղեղնավորը միշտ արդարության և խաղաղության կողմնակից է: Նա միշտ օգնության ձեռք կմեկնի անարդարացի ճնշվածներին, անբարենպաստ պայմաններում ապրողներին: Աղեղնավորը միշտ պատրաստ է պայքարել բացասականի դեմ: Բայց այդ ամենը թվացյալ է: Իրականում Աղեղնավորը թքած ունի մյուսների խնդիրների վրա: