loading...

Դեկտեմբերի 25 - ից 26 - ը եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան



Դիտումներ ` 340
Դեկտեմբերի 25 - ից  26 - ը  եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան

Վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատվել էր անոմալ ցածր ֆոն: Օդի միջին ջերմաստիճանը ցածր էր 10-15 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը Շիրակի Պաղակն բնակավայրի հատվածում հասավ -35, Աշոցքում՝ -33, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճանի: Այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի: Դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան: Դեկտեմբերի 24-ի ցերեկը առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն: 



Դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին և հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Արդյունքում արդեն դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում: Այս մասին Xohanoc.am -ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 


loading...

Փակել