Ընտրում ենք լաքի գույն` ըստ եղունգի ձևի
Մատնահարդարները հաճախ իրենց հաճախորդներին խորհուրդ չեն տալիս ավելի համապատասխան գույն ընտրել և կուրորեն հետևում են նրանց ցանկությանը: Արդյունքում, մատնահարդարումը կարող է այդքան էլ հրաշալի չլինել, ինչպես սպասվում էր:
Ահա հուշումներ, որոնք ձեզ կօգնեն գտնել կատարյալ գույն ըստ ձեր եղունգի ձևի:
Կարճ, քառակուսի
Մոռացեք սև, մուգ կապույտ և կանաչ երանգների մասին: Ձևը փափկեցնել և կատարյալին մոտեցնել ձեզ կօգնեն յուրաքանչյուր մետաղազօծ տարբերակ և մուգ նյուդից մինչև վարդագույն երանգները:
Կարճ, օվալ
Մուգ, վառ կամ դասական կարմիր երանգներ: Այսինքն կա լայն ընտրություն: Ձեզ հակացուցված է միայն նյուդային գույները, քանի որ եղունգներն ուղղակի կձուլվեն մաշկի հետ:
Երկար, նեղ
Շատ նրբագեղ և ոճային են նայվում երկար, նեղ եղունգները՝ դասական մատնահարդարմամբ: Իսկ էքստրեմալ երանգներից ինչպիսին են, օրինակ, երկնագույնը կամ դեղինը պետք է խուսափել, ինչպես նաև սևից և մուգ մանուշակագույնից:
Երկար, լայն
Որքան մուգ, այնքան լավ․ առավել տպավորիչ են նայվում բորդոյի և սալորագույն երանգները: Խուսափեք բաց և առավել ևս՝ սադափե լաքերից: Դրանք եղունգները տեսողականորեն դարձնում են ավելի լայն:
Կարճ, լայնացող եղունգներ
Ընտրեք հարուստ գույներ, սակայն ոչ այդքան աչք ծակող՝ հանգած կարմիր, նուրբ մանուշակագույն: Քսելուց փորձեք շեշտը դնել կենտրոնական մասի վրա, իսկ արտաքին ծայրերը թողեք առանց քսելու: