loading...

Եղանակային ինչ փոփոխություններ են սպասվում. Գագիկ Սուրենյան



Դիտումներ ` 345
Եղանակային ինչ փոփոխություններ են սպասվում. Գագիկ Սուրենյան

Ցածր ջերմաստիճանային ֆոնը և արտակարգ ցուրտ եղանակը հանրապետություն կպահպանվի առաջիկա 5 օրերին. այս մասին կայքին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, ում խոսքով՝ օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի և այս գիշեր երեկվա համեմատ կնվազի ևս 3-4 աստիճանով: «Այսինքն՝ ստացվում է, որ մեր կանխատեսածից մի բան էլ ցածր է լինելու ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Երևանում: Երևանի ցածրադիր գոտում և Արարատյան դաշտում այս գիշեր ջերմաստիճանն առանձին հատվածներում կհասնի մինչև -2-ից -23 աստիճանի, իսկ լեռնային առանձին հատվածներում՝ հատկապես Աշոցքում, որն ամենացուրտ գոտին է՝ կհասնի -30-35 աստիճանի»,-ասաց նա: Սուրենյանը նշեց, թե իրենք ներկա պահին առանձնապես օդի ջերմաստիճանի բարձրացման միտում չեն տեսնում, քանի որ տարածաշրջանը՝ Կովկասը, արգելափակված է անտիցիկլոնային դաշտով, որն արգելափակում է բոլոր տեսակի տաք օդային հոսանքների ներհոսքը տարածք: «Այսինքն՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 10-ից 13 աստիճանով, իսկ Աշոցքի շրջանում նորմայից ցածր է մինչև 15-16 աստիճանով: Նշեմ նաև, որ այս գիշեր Երևանում դիտվող -19-ից -20 աստիճան ցուրտը գերազանցել է մեր պատմության ընթացքում տվյալ օրը, այսինքն՝ դեկտեմբերի 18-ին երբևիցե գրանցված ամենացածր ջերմաստիճանը։ 



Վերջին անգամ -16 աստիճան ցուրտ եղել է 1975 թ-ին. իսկ այսօր ունեցել ենք -19-ից -20, այսինքն՝ ունեցել ենք ռեկորդային ցածր ջերմաստիճան Երևանի և Արարատյան դաշտի հատվածում»,-ասաց նա: Սուրենյանը հիշեցրեց, որ հանրապետության ողջ տարածքում ջերմային շատ ցածր ֆոնի դեռևս ամենացուրտ գիշերն առջևում է: «Դա այսօր գիշեր պետք է լինի 18-ի լույս 19-ի գիշերը, բայց մենք արդեն արձանագրել ենք շատ ցածր ջերմաստիճաններ, մասնավորապես Աշոցքի հատվածում մինչև -30-ից -31, Գյումրիի հատվածում մինչև -26, -27, Հրազդանի հատվածում՝ -25-26, մյուս լեռնային բնակավայրերում մինչև -20-25, իսկ Արարատյան դաշտում առանձին գոգավոր հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է -19-ից -20 աստիճանի: -19 աստիճան ցուրտ գրանցվել է նաև Երևանի ցածրադիր հատվածներում, այսինքն՝ Շենգավիթ, Էրեբունի շրջաններում, իսկ բարձրագույն գոտիներում օդի ջերմաստիճանը հասել է -15-16 աստիճանի»,-ասաց նա։  

loading...

Փակել