Րոպեներ առաջ հայտնի դարձավ տարվա ամենաքննարկվող հարցի պաստասխանը՝ ո՞վ է ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթում: «Դեպի Եվրատեսիլ» նախագծի ուղիղ եթերում ֆինալիստներ Մարտան եւ Արծվիկը պայքարում էին «Եվրատեսիլի» ուղեգիր ստանալու համար:
Ժյուրիի եւ հեռուտադիտողի միասնական քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արծվիկը:
Եթե մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, իսկ 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, ապա եզրափակիչ փուլում հաղթողը որոշվեց Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միջոցով:
Թե ինչ երգով է Արծվիկը ներկայացնելու Հայաստանը, պարզ կլինի առաջիկայում: