Գիտնականները լավ նորություններ ունեն սուրճի սիրահարների համար: Xohanoc.Am ը այսօր Ձեզ կներկայացնի 7 պատճառ ամեն առավոտ մեկ բաժակ սուրճ խմելու համար:
1. Սուրճի բույրը ունի հակասթրեսային հատկություն
Չինացի գիտնականները վերջերս եկել են այն եզրակացությանը, որ սուրճի բույրը շատ լավ է անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա և ստիպում է վատ բաների չկենտրոնանալ:
2. Օգտակար է լյարդի համար (հատկապես եթե դուք ալկոհոլ եք օգտագործում)
22 տարվա հետազոտությունները (որի մեջ ներգրավված է եղել 125.000 մարդ) ցույց են տվել, որ նրանց մոտ, ովքեր ամեն օր գոնե մեկ բաժակ սուրճ են խմել, լյարդի ցերոզով հիվանդանալու հավանականությունը իջել է 20 տոկոսով:
3. Իջեցնում է ինքնասպանության հակումը
2-4 բաժակ օրեկան սուրճը կարող է 50 տոկոսով տղամարդկանց և կանանց մոտ իջեցնել ինքնասպանության հակումը:
4. Նվազեցնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը
Սուրճը կանանց մոտ իջեցնում է մաշկի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը
5. Բարելավում է սպորտային մարզավիճակը
Կոֆեինը շատացնում է ճարպային թթուների քանակը արյան մեջ, որը թույլ է տալիս մկաններին այրել ճարպը և այն վերածել էներգիայի, որն էլ առույգացնում է մարդուն:
6. Նվազեցնում է շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը
Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական միջին հաշվարկով 4 բաժակ սուրճ խմողների մոտ շաքարային դիաբետի հավանականությունը իջել է 50 տոկոսով:
7. Կարգավորում է ուղեղի աշխատանքը
CNN հեռուստաընկերությունը ապացուցել է, որ սուրճւ շնորհիվ մարդու ուղեղը ավելի արդյունավետ է գործում: