ԱՄՆ գիտնականները չեն բացառում, որ Երկիր և Մարս մոլորակները միլիարդ տարի հետո կբախվեն միմյանց։ Վերջիններս նաև նշել են, որ արեգակնային համակարգը քաոսային վիճակում է հայտնվել։
Վերջին 50 միլիոն տարիների ընթացքում Երկրի մոլորակը յուրաքանչյուր 2.4 միլիոն տարի հետո մի փոքր փոխել է ուղեծիրը, որն էլ իր հերթին կլիմայական փոփոխությունների է հանգեցրել։
Գիտնականները նշել են, որ մոտավորապես 85 միլիոն տարի առաջ այդ հաճախականությունը կազմել է 1.2 միլիոն տարի, իսկ դա, ըստ վերջիններիս՝ կապ ունի Երկիր և Մարս մոլորակների փոխազդեցության հետ, որն էլ կարող է Մարս և Երկիր մոլորակների բախման արդյունք լինել։