Ասում են, որ ամեն մի երկարակյաց մարդ ունի իր գաղտնիքները: Իրենց տարբերակը առաջարկել են նաև շվեցարացիները` Ժենեվայի համալսարանակն հոսպիտալի բժիշկները: Ահա դրանցից մի քանիսը:
Կանոնավոր զբաղվեք սեքսով
Այն իջեցնում է վատ խոլեստիրինի մակարդակn արյան մեջ` կանխելով սիրտ-անոթային հիվանդությունները: Բացի այդ` դրա ժամանակ երջանկության հորմոններn ավելի ակտիվ են արտադրվում, քան որևէ այլ իրավիճակում:
Հետաքրքիր զբաղմունք ձեռք բերեք
Շատ երկարակեցներ համարում են, որ տոնել նրանց 100-րդ տարեդարձը օգնում է երաժշտական գործիքով նվագելը կամ օտար լեզուներ սովորելը: Եթե դուք մանուկ հասակում երազում էիք դառնալ օպերային երգիչ, ապա սկսեք այցելել վոկալի դասընթացներ նույնիսկ այն ժամանակ, եթե դուք արդեն 40 տարեկան եք:
Տղամարդիկ, ամուսնացե՛ք
Հետազոտությունները ցույց են տվել, որ ամուսնացած տղամարդիկ 3 տարի ավել են ապրում, քան ոչ ամուսնացածները:
Սիրեք լոլիկներ
Օրական 1-2 լոլիկն իջեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը 30%-ով:
Սովորեք դասական երաժշտություն լսել
Հետազոտողները համոզված են, որ Բեթհովենի երաժշտությունը կանոնավորում է սրտի ռիթմը, իջեցնում ճնշումը, թուլացնում լարված մկանները: Իսկ Մոցարտի ստեղծագործությունները լավացնում են ուղեղի աշխատանքը:
Եղեք այնպիսին, ինչպիսին կաք
Մի հարմարվեք հասարակական կարծիքին, եթե այն ձեր սրտով չէ: Սեփական սովորությունները կոտրելը հանուն շրջապատի՝ շատ մեծ սթրես է, որը կարճացնում է կյանքը:
Ծնողներին հաճախ այցելեք
Երբ մարդը գտնվում է իր մոր կողքին, նրա ճնշումը կարգավորվում է:
Կատու կամ շուն պահեք
Դրանց տերերն ավելի քիչ են տառապում սթրեսից կամ բարձր ճնշումից:
Դեն նետեք լոգախցիկի վարագույրը
Կտորից վարագույրը լոգարանում բակտերիաների և սնկի բուն է, որը կարող է բերել ալերգիայի կամ ասթմայի: Փոխարինեք այն ապակե խցիկի հետ, որն ավելի հեշտ է մաքրել:
Հավատացեք Աստծուն
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր եկեղեցի են հաճախում՝ 3-5 տարի ավելի են ապրում, քան մնացած բնակիչները:
Ընկուզեղեն կերեք
Բրազիլական ընկույզը հարուստ է կրեմնիով, որը 40%-ով իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Պնդուկը նույնպես պաշտպանում է քաղցկեղից վիտամին E-ի շնորհիվ: Այլ տեսակները ևս հարուստ են օգտակար նյութերով: Խուսափել պետք է աղի ընկուզեղենից:
Տեղափոխվեք քաղաքից դուրս
Գյուղի բնակիչներն ավելի դրական են նայում կյանքին, քան քաղաքաբնակները, ովքեր ապրում են մշտական վազքի և սթրեսի պայմաններում:
Ձեզ մանր թուլություններ թույլ տվեք
Մասնագետները համարում են, որ սիրելի զբաղմունքը ինչպիսին է, օրինակ, առևտուրը կամ թատրոն հաճախելը նույնքան օգտակար են, ինչպես ֆիզիկական մարզանքը:
Աղբյուր՝ LADYNEWS.am