loading...

3 երիտասարդացող հիվանդություններ. Ինչպես պայքարել դրանց դեմ



Դիտումներ ` 1169
3 երիտասարդացող հիվանդություններ. Ինչպես պայքարել դրանց դեմ

Երբ մենք դեռ երիտասարդ ենք, թվում է՝ մեզ հետ ոչ մի բան չի պատահի, որ ապահովագրված ենք բոլոր տեսակի առողջական խնդիրներից: Այդպես միայն թվում է:  Այն հիվանդությունները, որոնք նախկինում  հանդիպում էին  60-70 տարեկանների մոտ, սկսել են 20-30-40 տասնամյակով ավելի երիտասարդանալ: Պատճառները տարբեր են՝ սկսած սխալ ապրելակերպից, սխալ սնվելուց և նստակյացությունից:

 

Մելանոմա

Հիմնական ախտորոշման տարիքը –  50 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 15-25 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  –  Հեռու մնացեք սոլյարի սրահներից, անգամ  1-2 անգամ կրկնվող, այսպես ասած,  արհեստական արևայրուքից:  Դա կարող է 3 անգամ մեծացնել մելանոմայով հիվանդանալու հավանականությունը: Իհարկե, ամբողջովի հնարավոր չէ խուսափել արևի ճառագայթներից: Դրա համար պետք է օգտագործել արևապաշտպան քսուքներ SPF 15-ով և անգամ 30-ով: Ամենավտանգավոր ժամը 10:00-ից 14:00-ն է:. Մելանոմայից կարելի է խուսափել վիտամին D ընդունելու  արդյունքում:

Օստեոպորոզ

Հիմնական ախտորոշման տարիքը –  65 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 50 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  –  Այսպիսի խնդիր ունենալու դեպքումը չի կարելի հետաձգել բուժման գործընթացը: Պետք է ընդունել կալցիում և վիտամին D: Պետք է կանոնավոր կերպով զբաղվեք մարմնամարզությամբ մկաններ և ձիգ կեցվածք ունենալու համար: Ալկոհոլն ու նիկոտինը  ամենաոխերիմ թշնամիներն են այս առողջական խնդրի դեպքում: Բուժման ընթացքում պետք է լրիվ հրաժարվել ծխելուց, կանայք էլ պետք է սահամանափակեն ալկոհոլի օգտագործումը: Կոկա կոլայի օգտագործումը նույնպես պետք է խիստ սահմանափակել:

Ինսուլտ

Հիմնական ախտորոշման տարիքը –  65 տարեկան և ավելի,

Կարող է ի հայտ գալ ավելի շուտ՝ 20-30 տարեկանների շրջանում,

Ինչպես պայքարել  –   Եթե նույնիսկ հազվադեպ եք ծխում, ապա պետք է հրաժարվեք լրիվ, որովհետև սիգարետը երկու անգամ ավելի շատ է ավելացնում ինսուլտի  հավանականությունը: Պետք է նվազեցնել աղի, ճարպոտ սննդի օգտագործումը: Ցանկալի է շաբաթվա ընթացքում երկու անգամ ուտել ձկնեղեն և զբաղվել սպորտով:


loading...

Փակել