loading...

Երիկամային ինֆեկցիաների դեմ տնական բաղադրատոմսեր



Դիտումներ ` 1932
Երիկամային ինֆեկցիաների դեմ տնական բաղադրատոմսեր

Երիկամային ինֆեկցիաները հաճախ ի հայտ են գալիս կանանց և երեխաների մոտ: Երիկամային ինֆեկցիաների նախանշաններն են բարձր ջերմությունը, փորլուծությունը, դողն ու մեջքի ցավը:

Ժամանակին չբուժվելու դեպքում՝ երիկամային ինֆեկցիաները կարող են առավել լուրջ հիվանդությունների հանգեցնել, որոնք կվնասեն երիկամները:

Ձեզ ենք առաջարկում տնական բաղադրատոմսեր, որոնք կօգնեն բուժել երիկամային ինֆեկցիաները:

 



Մաղադանոսը՝ երիկամային ինֆեկցիաների դեմ

Մաղադանոսն ամենահաճախ օգտագործվող բույսն է: Իր լուծողական ազդեցության շնորհիվ՝ մաղադանոսն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները: Այն ունի նաև հակավիրուսային ազդեցություն:

Ի՞նչ է պետք անել

Մաղադանոսը մանր կտրատեք: Մեկ բաժակ ջրին ավելացրեք 1 ճ/գ թարմ մաղադանոս: Եռացրեք 5 րոպե, ապա թողեք սառչի և քամեք: Այս դեղամիջոցը 2 շաբաթ շարունակ խմեք օրական երկու անգամ:

2-րդ մեթոդը. Կարող եք քառորդ բաժակ մաղադանոսի հյութը, կես բաժակ ջուրն ու մի փոքր մեղրը և կիտրոնը խառնել: Ստացված խառնուրդը խմեք օրական 2 անգամ՝ 1-2 շաբաթ:

Եղեսպակ և անանուխի թեյ

Եղեսպակը պարունակում է որոշակի յուղեր, որոնք ունեն հականեխիչ ազդեցություն և մաքրում են երիկամները տոքսիններից:

2 բաժակ տաք ջուրը լցրեք 1 ճ/գ եղեսպակի և 1 ճ/գ անանուխի տերևների վրա: Թողեք մնա մի քանի րոպե, ապա քամեք: Օրական 2-3 բաժակ խմեք այս թեյից՝ 3 ամիս շարունակ:

loading...

Փակել