loading...

Երեխաների վնասակար սովորություններն ու կամակորությունները՝ ինչպես պայքարել դրանց դեմ



Դիտումներ ` 806
Երեխաների վնասակար սովորություններն ու կամակորությունները՝ ինչպես պայքարել դրանց դեմ

Նույնիսկ ամենափոքր տարիքի երեխաների մոտ կարող են նկատվել այնպիսի սովորություններ, որոնք ծնողին կարող են ստիպել կրծել սեփական եղունգները։ Սակայն, հուսահատվել հարկավոր չէ, մենք կներկայացնենք մի քանի տարբերակներ, որոնք հնարավորություն կտան լուծել առաջացած խնդիրները։

Ի՞նչպես պայքարել երեխայի վնասակար սովորությունների դեմ

Երբեք չպետք է հարմարվել այն մտքի հետ, թե Ձեր երեխան եղունգները կրծելու սովորություն ունի կամ ընդհատում է Ձեր հեռախոսազանգը միայն այն պատճառով, երբ ցանկանում է, որ իր համար սենդվիչ կամ մեկ այլ բան պատրաստեք։ Հուսահատվել հարկավոր չէ, գոյություն ունի ռազմավարական մի քանի տարբերակներ՝ նման վարքին վերջ դնելու համար։ Առաջին հերթին պետք է հասկանալ երեխայի՝ նման վարքի դրսևորման շարժառիթը։ Եթե երեխան սեղանի մոտ իրեն համապատասխան վարք չի դրսևորում, ապա անհրաժեշտ է նրան պատմել էթիկայի նորմերի մասին։ Բայց կան գործողություններ (մատը բերանին դնելու, կամ մազերին փաթաթելու սովորություններ), որոնք ենթադրում են երեխայի սթրեսից կամ ձանձրույթից խուսափելու պահանջը։ Այս պարագայում անհրաժեշտ է զգուշավոր մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե բարկանալ կամ առավել ևս պատժել երեխային։ Անհրաժեշտ է գտնել այլ միջոց, որը հնարավորություն կտա երեխային արտահայտել իր հույզերը։

Կրծում է եղունգները

Եղունգների մշտական կրծումը կարող է ենթադրել, որ Ձեր փոքրիկը շատ է հուզվում կամ վախենում է ինչ որ բանից։ Ինչպես փաստում են ճապոնացի գիտնականները, այս վատ սովորությունը կարող է փոխանցվել նաև գեներով։

Փնտրում ենք այլընտրանք։ Առաջարկեք երեխային դդմի սերմեր կամ այլ չորացրած մրգեր, քանի որ նրան անհրաժեշտ է մշտապես ինչ-որ մի բան կրծել կամ կծել։ Այս մեթոդը հնարավորություն կտա արագ կերպով հրաժարվել սեփական եղունգերը կրծելուց։

Մատը ծծելու կամ բերանում դնելու սովորություն

Մատը ծծելու սովորությունը հատուկ է ինչպես նորածիններին, այնպես էլ փոքրահասակ երեխաներին։ Առաջին հերթին սա դիտարկվում է որպես բնազդ, ապա նոր միայն որևէ բանից հանգստանալու միջոց։ Երեխաների մեծամասնության մոտ այս սովորությունը շարունակվում է մինչև 3-4 տարեկան։ Այս ամենի հետևանքով երեխան կարող է ունենալ  ծուռ կամ առաջ ցցված ատամներ։

Փնտրում ենք այլընտրանք։ Երեխային տվեք փոքր, փափուկ գնդակ, հատկապես այն պահերին, երբ նա պատրաստվում է մատը դնել բերանին։

Բժիշկները կարծում են՝ երեխայի մատին կծու կամ դառը բաղադրիչներ քսելը արդյունավետ միջոց չէ, քանի որ լվացվելու կամ այլ իրերին դիպչելու արդյունքում, այն կարող է մաքրվել։ Խորհուրդ է տրվում նաև մատը ծծող երեխային ցույց տալ լուսանկարներ, որտեղ ակնհայտ կերևա, թե ինչ կկատարվի իր ատամների հետ, եթե նա այդպես շարունակի։


loading...

Փակել