ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 12-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող դիտահորը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ երեխան ընկել է Հունան Ավետիսյան փողոցի թիվ 6 շենքի դիմաց գտնվող դիտահորը:
Փրկարարները 2012 թ. ծնված Դ. Դ.-ին անվնաս դուրս են բերել դիտահորից, շտապօգնության կարիք չի եղել: