ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հունվարի 10-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 11-ին, բացառությամբ Արարատյան դաշտի, կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում այսօր սպասվում է թույլ ձյուն: 11-14-ը սպասվում է ամպամածություն, գիշերը և առավոտյան` նաև մառախուղ: