Բոլորն էլ երազում են հարստության մասին, հատկապես այն հարստության, որին հեշտ է հասնել։ Բոլորը ձգտում են աշխատել, գումար հավաքել, ավելի հարուստ լինել, սակայն քչերին է դա հաջողվում։
greatpicture.ru-ն գրում է, որ կենդանակերպի որոշ նշանները 2017 թվականին անակնկալ կերպով կհարստանան։ Նրանք չեն սպասում դրան, սակայն այս նշանների տակ ծնված մարդկանց բախտը բերել է, նրանց մեծ հարստություն է սպասվում այս տարի։
Երկվորյակ
Աստղերը հայտնում են, որ 2017 թվականի գարնանը Երկվորյակների կողքին հեղինակավոր մարդ կհայտնվի, որը կօգնի նրանց։ Այդ մարդն ամեն կերպ կխթանի նրանց գործունեությանն ու կհարստացնի նրանց։ Սակայն, նման հաջողություն կունենան միայն այն Երկվորյակները, որոնք շատ կաշխատեն և կապացուցեն, որ արժանի են նման նվերի։
Առյուծ
Առյուծներն իրական խաղամոլներ են՝ բառի լավ իմաստով։ Նրանք սիրում են ռիսկի դիմել ու հաջողության հասնել, իսկ անհաջողության դեպքում կրկին են փորձում։ 2017-ը նրանց համար հաջողակ տարի կլինի, նրանք ճիշտ խաղադրույք կանեն ու կհաղթեն։ Սակայն, պետք է մտածված գործել, քանի որ շատերը կփորձեն փչացնել նրանց նախագծերը։ Առյուծները նաև շատ խելացի են, այդ պատճառով էլ նրանց համար Կարմիր աքաղաղի տարին կատարյալ տարի է դառնալու։
Ջրհոս
Գաղտնիք չէ, որ Ջրհոսները չափազանց վառ երևակայություն ու օրիգինալություն ունեն։ Նրանք մշտապես մի նոր բան են փնտրում, նոր հորիզոններ հաղթահարում։ 2017-ի ձմեռը նրանց համար ճակատագրական կլինի, քանի որ նրանց մոտ նոր ու փայլուն գաղափարներ կծնվեն։ Իրենց խելքի ու ստեղծարարության շնորհվ բազմաթիվ Ջրհոսներ կհարստանան այս տարի։