Սցենարիստ Արսեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է՝ Պրիվետ տղերք, պրիվետ ամբողջ ազգի կողմից։ Ե՞րբ եք հետ տալու մեր հողերն ու փողերը։ Բա մեր ժամանակը ե՞րբ եք հետ տալու։ Էն ժամանակը, որ գողացաք մեզնից, էն 20 տարին, որ կարող էինք ու պետք ա լավ ապրեինք, բայց չապրեցինք․․․ գոնե գիտե՞ք, թե ինչքան են ձեզ քրֆում ու անիծում։ Միշտ էլ իմացել եք, բայց թքած եք ունեցել, թե էդ քֆուրների ու անեծքների վրա, թե ձեր ազգի ու, ընդհանրապես, ամեն տեսակ մարդկային արժեքների վրա․․․
ամբողջ աշխարհում կա տենց բան, որ չինովնիկները մսխում են ժողովրդի ունեցվածքը, բայց է՞ս կարգի․․․ ասում են՝ քոչարյան ռոբերտի ունեցվածքը երկրի բյուջեի կրկնապատիկն ա կամ ավելի շատ․․․ լա՜վ, դուք էս ինչքա՞ն շատ եք ատել էս ազգին, որից ծնվել եք։ Էդքան ատել կլինի՞ սեփական ազգին․ ինչի՞ համար․․․
փողի՞․․․ էդքան որտե՞ղ եք ծախսելու, ե՞րբ եք ծախսելու․․․ չլինի՞ խաբվել եք էն աբսուրդին, իբր թե շուտով Երկրի վրա ապրելու տեղ չի լինելու, դրա համար էլ միլիարդներ եք դիզել, որ Լուսին կամ Մարս տեղափոխվեք ապրելու ձեր գերդաստաններով․․․
էն օրերին, որ թրքերը ջահել տղերքի գլուխ էին կտրում ու անարգում մարմինները, էդ ժամանակ էլ ցավ չէի՞ք զգում։ Աղքատություն, անտուն երեխեք, սենց բաներն էլ չեմ ասում․․․ տենց մարդ չեմ հանդիպել, որ զոհված զինվորի մոր սուգը տենա կամ լսի ու տակնուվրա չլինի, բա դու՞ք չեք տեսել ու լսել․․․ դուք քնե՞լ եք հեչ, տղերք․․․
ոչ քրֆում եմ, ոչ էլ անիծում, բայց քրֆողներին ու անիծողներին հասկանում եմ, որովհետև էս 20 տարիների ընթացքում էնքան սարսափելի բաներ եմ լսել ու տեսել, էլ չեմ ասում սեփական ընտանիքիս կորուստները․․․
բոլոր էն մարդիկ, ովքեր լավ են ապրել էս ընթացքում կամ իրենց թվացել ա, թե լավ են ապրել, հիշե՛ք, ավելի լավ պետք ա ապրեիք, եթե էս մարդիկ գոնե չափի զգացողություն ունենային։ Չեմ հասկացել ու չեմ հասկանում անսահման անմարդկությունը։
© էմիԼ կուշտունիցա «Անտերգրաունդ»
Նյութի աղբյուրը` Yelaket.am