«Դեկտեմբերի 13-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում։ Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, բարձրադիր վայրերում՝ ձյան, իսկ ցածրադիր վայրերում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
Դեկտեմբերի 14-ին այդ ցիկլոնին հյուսիս-արևմուտիքց կմիանան արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ցիկլոնի ուժը եռակի կուժեղանա: Այդ օրը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առատ ձյուն, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Ձյան տեղումները հատկապես շատ առատ կլինեն Արագածոտնում, Կոտայքում և Վայոց Ձորի լեռնային գոտիներում, որտեղ ձյան շերտը այդ օրը կավելանա 25-35սմ-ով: Դեկտեմբերի 14-ին Երևանում, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորի նախալեռներում առավոտյան տեղումները կլինեն թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով, այնուհետև կվերափոխվեն ձյան: Դեկտեմբերի 15-17-ին ձյան տեղումները ժամանակ առ ժամանակ կպահպանվեն, բայց նրանց ինտենսիվությունը(քանակը) զգալի կպակասի: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։