Արդյո՞ք գիտեք, թե ձեռքի ափի մեջ ո՞րն է «սրտի գիծը»: Սրտի գիծը խոսում է ձեր էմոցիաների և այն ամենի մասին, ինչ կապված է սիրո հետ:
Ուշադիր դիտեք նկարներն ու պարզեք, թե ո՞ր գծի մասին ենք խոսում, քանի որ այն պատասխանում է բոլորի համար կարևոր հարցին՝ արդյոք սիրված կլինե՞ք, թե՞ ոչ: Սրտի գիծը սկիզբ է առնում ցուցամատի կամ միջնամատի ներքևի հատվածից և տարածվում դեպի ափի ծայրը՝ ճկույթի ուղղությամբ:
A. Եթե սրտի գիծը սկսվում է միջնամատի ներքևի հատվածից, ապա ծնված եք առաջնորդ լինելու համար: Դուք նաև նպատակասլաց, խելացի և անկախ եք ու հստակ որոշումներ եք կայացնում: Դիմացինի հետ հարաբերություններում սառն եք և կարող եք ցույց չտալ էմոցիաները:
B. Եթե սրտի գիծը սկսվում է ցուցամատի և միջնամատի միջև, նշանակում է՝ խոցելի եք և նրբազգաց: Ի հավելումն՝ կասկածամիտ եք և ուշադիր, երբ խոսք է գնում շրջապատող մարդկանց մասին, բայց և վստահելի անձնավորություն եք: Բացի այդ, խելամտորեն եք կայացնում որոշումները:
C. Եթե սրտի գիծը սկսվում է ցուցամատի ներքևի հատվածից, ապա դուք ունեք նույն հատկանիշները, ինչ այն մարդիկ, ում սրտի գիծը սկսվում է միջնամատի ներքևի հատվածից:
D. Եթե սրտի գիծը սկսվում է ցուցամատի և բթամատի արանքում, ապա դուք զգացմունքային եք, հոգատար, բարյացակամ և ունեք փափուկ սիրտ: Այս բառերը լավագույնս նկարագրում են ձեզ: