Անհնար է պատկերացնել մաշկի խնամքը՝ առանց քսուքների և դիմակների: Իհարկե, միշտ էլ կարելի է դեղատնից կամ խանութից գնել հատուկ դիմակ, սակայն երբեք չգիտեք, թե ինչ ազդեցություն կունենան դրանք:
Ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որը կօգնի ձգել մաշկն ու ազատվել մանր կնճիռներից:
Երիտասարդացնող դիմակ
• Կես բանան
• 1 թ/գ աղացած կոճապղպեղ
• 2 թ/գ ձիթապտղի յուղ
• 1 հարած սպիտակուց
Բանանը տրորեք, ավելացրեք կոճապղպեղն ու ձիթապտղի յուղը: Դիմակին ավելացրեք հարած սպիտակուցը, որպեսզի քսուքանման զանգված ստանաք:
Քսուքը բարակ շերտով քսեք դեմքին և պարանոցին: Թողեք քսուքը մի փոքր չորանա և ևս մի քանի շերտ քսեք: Վերջին շերտը պահեք մոտավորապես 10-15 րոպե: Դիմակը թրջեք տաք ջրով և լվացեք սառով: Դիմակից հետո կարող եք ձեր սիրելի քսուքը քսել:
Այս դիմակի ազդեցությունն անմիջապես ակնհայտ է դառնում: Հրաշալի կերպով թարմացնում և ձգում է մաշկը: Պրոցեդուրան կատարեք 10 անգամ՝ 5-6 օրը մեկ անգամից ոչ ավելի հաճախականությամբ: