Բազուկն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Դրանում պարունակվող բետանին նյութն այն բացառիկ օգտակար է դարձնում լյարդի համար, իսկ երկաթի և ցինկի պարունակության առումով բազուկն իրեն հավասարը չունի։
Բետանինը կենսաբանական բացառիկ ակտիվ միացություն է, որը նպաստում է սպիտակուցային մթերքի յուրացմանը։ Հենց այդ պատճառով դիետոլոգները խորհուրդ են տալիս միսը մատուցել բազուկի աղցանի հետ։ Բազուկի ազդեցությունն այնքան ակնհայտ և արդյունավետ է, որ դիետոլոգներն այն նույնիսկ անվանել են «լյարդի փոշեկուլ»։ Կարևոր է ընդգծել, որ եփած և թխված բազուկը նույնքան օգտակար է, որքան չեփված բազուկը։