Ճապոնացի բժիշկ Խիտոսի Վատանաբեին հանրությանն է ներկայացրել ավելորդ քաշից ազատվելու սեփական փորձը: Խոսքը վերաբերվում է առավոտյան կիրառվող բանանով դիետաին, որը լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում:
Մասնագետը նշում է, որ բանանի համադրությունը սենյակային ջերմաստիճանի ջրի հետ հանգեցնում է նյութափոխանակության արագացման, այդ պատճառով այս դիետային հետևող յուրաքանչյուր մարդ կարող է ճաշի և ընթրիքիի ժամանակ ուտել ցանկացած բան ու շարունակել նիհարել: Բացի այդ, բանանը պարունակում է մեծ քանակությամբ կայուն օսլա, որն էլ և հագեցվածության զգացողություն է առաջացնում: Այդ ամենի արդյունքում տեղի է ունենում ճարպերի այրման ինտենսիվ պրոցես: Իսկ սենյակային ջերմաստիճանի ջուրը բարելավում է մարսողությունն ու նվազեցնում է քաղցի զգացողությունը:
Ճապոնական դիետա
1. Հարկավոր է ամեն օր քնել 12:00-ից առաջ
2. Ոչ մի դեպքում չի կարելի գերսնվել:
3. Սննդակարգից բացառել կաթնամթերքներն ու ալկոհոլը:
4. Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պարտադիր չէ:
5. Միակ թույլատրելի հեղուկը ջուրն է:
Դիետիկ սննդակարգ
Նախաճաշ.1 կամ մի քանի չհասունացած բանան և 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ճաշ. ըստ ցանկության:
Ընթացքում կարող եք թեթև որևէ բան համտեսել, ցանկալի է մրգեր:
Ընթրիք.ըստ նախասիրության, շատ կարևոր է չսնվել 20:00-ից հետո և սննդակարգից բացառել աղանդերը:
Ճապոնական դիետայի դրական կողմերը
1. Բարձր նյութափոխանակություն և օրվա ընթացքում գերսնման հավանականության նվազեցում,
2. Սննդակարգից կոֆեինի բացառումը նպաստում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կարգավորմանն ու ախորժակի նվազեցմանը,
3. Վաղ կատարած նախաճաշը թույլ է տալիս խուսափել ուշ ժամին որևէ բան համտեսելուց ու կրճատում է ավելորդ կալորիաների օգտագործումը,
4. Սննդակարգից կաթնամթերքների ու աղանդերի բացառումը(որոշ ժամանակ) նվազեցնում է շաքարի ու ճարպերի քանակությունը,
5. Բանանը վիտամիններով ու հանքանյութերով հարուստ միրգ է:
Ճապոնական դիետայի բացասական կողմերը
Որոշ մարդիկ չեն կարողանում լավ յուրացնել մաքուր ածխաջրեր(հատկապես նրանք, ովքեր ունեն հիպոգլիկեմիա),
Ֆիզիկական ակտիվության ոչ պարտադիր առկայությունը:
Այնպես որ, եթե երկար ժամանակ ջանում եք նիհարել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում, կարող եք փորձել այս դիետան, չէ որ այն և հաճելի է և համեղ: