loading...

Դեկտեմբերի 26 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 245
 Դեկտեմբերի 26 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերն այս օրը կարող են օգտագործել հարաբերությունները պարզելու, գործընկերների, ընկերների, թանկագին մարդկանց հետ հաշտվելու համար: Հաջող պահ է համատեղ ծրագրերը շտկելու, ընդհանուր նախագծի միանալու համար: Անձնական շարժառիթները, օրինակ՝ սիրային, կարող են գերակայել գործնական պատկերացումների վրա: Կարելի է ընթացք տալ սիրավեպին կամ սիրախաղին, օրը ծանրակշիռ պատճառներով հետաձգվել էր:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ է տրվում այսօր այցելել գեղեցկության սրահ: Արդյունավետ կլինեն նաև գեղագիտական ատամնաբուժության ոլորտում միջոցառումները: Արժե ավելի շատ ընկերասիրություն և բարյացակամություն դրսևորել գործընկերների, աշխատակազմի նկատմամբ: Ղեկավար Ցուլերին աստղերը խորհուրդ են տալիս հանդուրժող և դիվանագետ լինել ենթակաների հետ շփման մեջ: Բացառություն կարող են լինել միայն սկզբունքային կարևորության մանրուքները:

Երկվորյակ

Երկվորյակների համար օրը շատ դրական է: Այն նպաստում է ստեղծագործական զբաղմունքներին, հասարակական գործունեությանը, ներշնչում է հույս, ընդլայնում է հնարավորությունները: Չնայած առանձին տարաձայնություններին՝ հիանալի օր է սիրո համար: Հաջող պահ է նաև ընկերների, երկրպագուների, երեխաների, ձեր տաղանդը գնահատողների հետ շփման համար: Նախապատվությունն արժե տալ նպատակային հանդիպումներին, կոնկրետ առաջադրանքներին:

Խեցգետին

Խեցգետիններին օրը կօգնի ազատվել պահպանողականությունից, հաղթահարել սովորությունները, կոտրել կարծրատիպերը: Արժե զգույշ լինել արտաքինի հետ կապված փորձարկումներում, առաջին պլանում այսօր առողջությունն ու անվտանգությունն են: Գերազանց պահ է անձնական տարածքի ձևավորման համար: Ստիպված կլինեք հաշվի առնել ուրիշների կարծիքները: Որպեսզի վեճում ծնվի ճշմարտությունը, արժե պահպանել ընկերասիրական տոնը:

 



Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հետաձգել այցերը և ուղևորությունները, տոնական ծրագրի, գնումների կամ հրավերների ցուցակի վրա աշխատանքը: Այսօր կարելի է բազմաթիվ հաճելի տպավորություններ ստանալ, հուշում գտնել, յուրօրինակ, օգտակար գնում կատարել: Անսպասելի դրական նորությունների, շփման շրջանակի և անձնական կյանքի, հանգստի, ստեղծագործության ոլորտում օպտիամալացումների օր է:

Կույս

Կույսերին այս օրը հակում է շռայլության, ռիսկի տարրով անսպասելի գնումների և ներդրումների: Շատերին կհաջողվի պահպանել չափի և իրականության զգացումը, համատեղել  նորաձևության միտումները և ինքնաբուխ ստեղծագործությունը ողջամտության հետ: Խթան կհանդիսանան կոնկրետ առաջադրանքները, նպատակային գնումները՝ ազարտի և յուրօրինակության որոնումների հետ մեկտեղ: Դժվար կլինի չկատարել սիրելիի քմահաճույքները:

Կշեռք

Կշեռքների համար այսօր բնութագրական է պահանջների աճը և կյանքը վայելելու ցանկությունը: Կարող է աճել նորության, էքսպրոմտի պահանջը: Հաճելիի և օգտակարի հավասարակշռությունը պահպանելուն, թույլատրելիի սահմաններից դուրս չգալուն և իրադարձություններից առաջ չընկնելուն կօգնի ձեր բնածին չափի և ներդաշնակության զգացումը: Այդքան ձեզ անհրաժեշտ հավասարակշռության օգտին կաշխատի նաև պարտքին հավատարմությունը:

Կարիճ

Կարիճների համար օրը կարող է կապված լինել մեկ կարևոր հարցի կամ փոխկապակցված թեմաների քննարկման հետ: Հնարավոր են անսպասելի շրջադարձեր բանավեճում, արկածներ ուղևորության, որոնումների, համացանցային շփման ժամանակ: Առաջիկա ամսվա ծրարգրերը կարող են ավելի հստակ ուրվագծեր ստանալ, սակայն վերջնական ծրագրի ընդունման վրա կարող է ազդել գործընկերներից, ընկերներից ստացվող նորությունները:

 


Աղեղնավոր

Այսօրվա մթնոլորտը կօգնի Աղեղնավորներին մինչ գիշեր պահպանել լավատեսությունը և ավելի լավ ապագայի հույսը: Բարյացակամ մթնոլորտը թույլ կտա ժամանակին ավարտել վեճերը և կառուցողականորեն քննարկել առանցքային թեմաները, այդ թվում՝ նյութական: Օրը թույլ կտա նաև հարթակ ձևավորել հետագա հաջողությունների համար, գրավել պոտենցիալ ընկերների, աշակերտների, գործընկերների: Նախապատվությունն արժե տալ համախոհներին:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում վատնել հնարավորությունները: Ուշադրությունն ավելի լավ է կենտրոնացնել գլխավոր նպատակների վրա՝ օգտագործելով և՛ ուղիղ, և՛ շրջանցիկ ուղիները: Հնարավոր է կարևոր խոսակցություն ղեկավարության, ազդեցիկ դեմքի հետ: Վերջնական պատասխանի կամ որոշման հարցում չարժե շտապել: Հաջող պահ է փորձի համար. ժամանակ կունենաք շտկելու ձեր մարտավարությունը՝ ելնելով դրա արդյունքից:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը հաջող է, գործերում ուշացումներն ավելի շատ ժամանակ են տալիս կյանքը վայելելու համար: Բարձրանում է ձեր հմայքի, ճշմարտացիության, դիրքերի անխոցելիության մեջ վստահությունը: Հեշտ կլինի վերադառնալ անհրաժեշտ միություն կամ նորից ձեր շուրջը հավաքել համախոհներին, երկրպագուներին: Կարող է ձգձգվել դադարը նպատակային ուղևորությունների, շփման ոլորտում, հավելյալ ժամանակ պահանջվել երթուղիների ճշտման համար:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ չեն տալիս հեռանալ խմբի, հասարակության կյանքից, տեղյակ լինել վերջին նորություններից և միտումներից, ցանկացած հնարավորություն օգտագործել թարմացումների, լավացումների, օպտիմալացումների, անսովոր որոշումները կյանքի կոչելու համար: Ստացված տվյալները, հաջող դեպքը կամ օրվա  ընդհանուր մթնոլորտը թույլ կտան առանց ջանքերի շրջանցել պատնեշները: Չարժե այսօրվա նախաձեռնություններին վերջնականի կարգավիճակ տալ:


loading...

Փակել