Խոյ
Այսօր Խոյերին հեշտ չի լինի հաղթահարել իներցիան, կտրուկ փոխել ուղղությունը, էնտուզիազմով անցնել նոր գործի: Արտաքին դինամիկայի բացակայությունը փոխհատուցվում է զգացմունքների, զգացողությունների հարստությամբ: Գլխավոր արգելակող գործոնը կարող է դառնալ անհանգստությունը: Կարելի է զբաղվել մանրուքներով: Օրը հարմար է փաստաթղթերի հետ աշխատանքի, գործընկերների հետ աշխատանքային պահերի քննարկման, նրբությունների ճշտման համար:
Ցուլ
Ցուլերին այսօր պետք կգա դիվանագիտություն և համբերատարություն: Եթե հետաքրքիր զրույց է ծավալվել, ավելի լավ է քիչ խոսել և շատ լսել, ավելի հաճախ խոսքը տալ ընդդիմախոսին, գործընկերոջը, աշակերտին, երեխային: Չարժե պարտադրել երկխոսության ձեր ոճը, խախտել փոխըմբռնման համար անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը, շտապեցնել, ընդհատել, բացահայտ քննադատել: Զրուցակցին կարող է ժամանակ անհրաժեշտ լինել ճշմարտությունն ասելու համար:
Երկվորյակ
Երկվորյակներին խորհուրդ չի տրվում այսօր գործերում զգալի տեղաշարժերի հույս ունենալ: Լավագույն որոշումը հաստատված կարգում ոչինչ չփոխելը և առօրյայով լրջորեն զբաղվելն է: Օրը թույլ է տալիս թափանցել հետաքրքրող դետալների մեջ, որպեսզի բացահայտեք ճշմարտությունը, բացառեք կասկածները, մեկընդմիշտ փակեք ձանձրացրած թեմաները: Չարժե շտապել նախաձեռնություններում: Այսօր հակված եք գործել զգացմունքներով, ինչը չի ուժեղացնի ձեր դիրքերը:
Խեցգետին
Խեցգետիններին օրը թույլ է տալիս ամրապնդվել իրենց մտքերում և նախապատվություններում, համոզվել այս կամ այն որոշման ճշմարատացիությանը, հավելյալ օգուտ քաղել բարենպաստ հանգամանքներից: Լավագույն պահը չէ առօրյա վազվզոցի, աշխատանքի հերթական փուլին ակտիվորեն անցնելու համար: Չարժե ձեզ զրկել սիրելի գործով զբաղվելու, երաժշտություն լսելու հաճույքից: Հնարավոր է գրական գործունեության, ընթերցանության հակում:
Առյուծ
Առյուծների համար անվտանգ չի լինի զգացմունքները ճնշելը: Լավագույն ելքը կարող է լինել առարկայական զրույցը, չարժե խուսափել հասունացած տհաճ թեմաները մտերիմների հետ քննարկելուց: Մյուս համապատասխան լուծումը օրագիր վարելն է, հուզող թեմայի շուրջ հավելյալ նյութերի ուսումնասիրումը: Ձեռքբերումները չեն սահմանափակվի օրակարգից հերթական մանր առաջադրանքի վերացումով: Հնարավոր է բացահայտվի գաղտնիքը, կարևորությունը կորցնի հին խնդիրը:
Կույս
Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս հետևել ինտուիցիային կամ մտերիմ մարդու խորհրդին: Չարժե դադարեցնել հարցի վրա աշխատանքը, որը ձեզ չափազանց հետաքրքիր է: Հենց այսօր կարող եք գտնել հին հանելուկի լուծման բանալին, ինտուիտիվ կերպով մոտենալ ճշմարտությունը, վերջակետ դնել հին ներքին երկխոսությանը: Հարմար օր է ինտենսիվ անձնական նամակագրության, խորացված վերջնական հետազոտությունների համար:
Կշեռք
Կշեռքներին օրը չի խոստանում մտածած գործերում լուրջ տեղաշարժեր: Եթե տրամադրվել եք արագ առաջընթացի, դադարը ձեզ մոտ կարող է ձանձրույթ կամ գրգռվածություն առաջացնել: Աստղերը խորհուրդ են տալիս չզայրանալ հանգամանքների վրա, այլ օգտագործել դրանք օգտակար նպատակներով: Օրը թույլ է տալիս խորասուզվել անձնականի կամ գաղտնիքի ոլորտում, քննարկել փոխհարաբերությունների կամ ֆինանսական հարցերի նրբությունները:
Կարիճ
Կարիճներին խորհուրդ է տրվում կողմնորոշվել իրենցով: Ձեր տրամադրությունները, զգացմունքները, ընթացիկ կարիքները մինչ գիշեր առաջին պլանում կմնան: Լավագույն բառերը և որոշումները ձեզ կհուշի սեփական ինտուիցիան: Հիանալի օր է ինքնաճանաչման, ինչպես նաև ծանոթ զրուցակիցների հետ շփման համար: Կարող եք լիքը արժեքավոր տեղեկատվություն ստանալ և չկասկածել, որ շրջապատը ձեզ ճիշտ է հասկացել: Լավ պահ է ձեր կրթվածությունը ցուցադրելու համար:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում օրն անցկացնել վազվզոցից հեռու: Եթե արտաքին մեկուսացումն անհնար է, պետք կգա մտավոր և զգացմունքային ընտրողականություն: Չարժե թույլ տալ, որ գիտակցության մեջ ներթափանցեն բացասական, պարտվողական մտապատկերներ: Ողջունվում են դրական մտորումներն ու ապրումները: Լավ է աշխատել փակ տեղեկատվական աղբյուրների հետ, վարել մասնավոր զրույցներ, ամփոփել արդյունքները:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին կհաջողվի հաղթահարել հոռետեսությունը, համաձայնության գալ իրենց հետ, ճշմարտության հատիկը դուրս բերել խճճված տեղեկատվության միջից: Նույնիսկ մռայլ մտորումներից դրական եզրակացության կհանգեք, ինչը կօգնի ավելի վստահ նայել ապագային: Բավականին ակտիվ կլինի անգիտակցականի ոլորտը, հնարավոր է լուսավորում: Մինչ երեկո կարող են պահպանվել ինտենսիվ նամակագրության կամ շփման այլ ձևի համար անհրաժեշտ պայմանները:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար կարևոր միջոցառումներ ծրագրել, գործերում բացահայտ տեղաշարժեր սպասել: Հնարավոր է սևեռվեք հրապուրիչ, բայց վնասակար գաղափարի վրա: Չեզոքությունը կավելացնեն արտաքին հանգամանքները: Ուշադրության առարկան փոխելը դժվար կլինի այնքան, որքան ուժեղ է դրան ձեր էմոցիոնալ կապվածությունը: Բացասականը դրականի վերածելն ավելի հեշտ կլինի, եթե փորձեք ձեր զգացողությունները մանրակրկիտ հասկանալ:
Ձկներ
Ձկները կարող են ուսման մեջ հաջողությունների հույս ունենալ: Օրը թույլ է տալիս առաջ շարժվել առանցքային ճշմարտություններին հասնելու կամ կարևոր մանրամասները հասկանալու մեջ: Եթե պայմաններ կան շփման կամ տեղեկատվություն ստանալու համար, ավելի լավ է դրանցից միանգամից օգտվել: Չարժե հետաձգել հետաքրքիր զրույցը, կարևոր նամակին պատասխանը, իրավաբանական հարցերի և գործերի քննարկումը: