loading...

Դեկտեմբերի 21 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 244
Դեկտեմբերի 21 - ի աստղագուշակը

Խոյ

Ընդհանուր էմոցիոնալ ֆոնը Խոյերի համար բարենպաստ է: Այն թույլ կտա պահպանել հոգևոր հավասարակշռությունը և գտնել անհրաժեշտ մարտավարությունը: Գործնական և անձնական ոլորտներում նախաձեռնություններն այսօր կարող են ոչ միանշանակ արդյունք տալ: Սիրային կապվածությունը կարող է ուղեկցվել խանդով, հաջող գործնական տանդեմը՝ ֆինանսական ոլորտում տարաձայնություններով:

Ցուլ

Ցուլերը հակված են համառորեն փորձել կայունություն պահպանելու համար բոլոր հնարավոր եղանակները: Արդյունքում՝ ջանքերի զգալի մասը կարող է ուղղված լինել անհրաժեշտ մարդկանց, իրավունքների, ռեսուրսների, հարաբերությունների սովոր սցենարների պահպանմանը: Աստղերը հուշում են, որ հիմա շատ բան շտկման կարիք ունի, այդ թվում՝ ձեր սեփական դիրքորոշումը, ռազմավարությունը, իմիջը, և խորհուրդ են տալիս չարհամարհել փոփոխությունների անհրաժեշտությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին կարևոր է չհետաձգել հրատապ հարցերի լուծումը՝ թեկուզ հանգստությունից զրկվելու գնով: Առաջնայնությունների որոշումը ձեզ ինքնավստահություն կհաղորդի, մինչդեռ անորոշությունը կարող է հյուծել և խոչընդոտներ ստեղծել գործերն անհրաժեշտ մակարդակով ավարտելու հարցում: Օրվա դրական կողմը հետաքրքիր գործունեության մեջ հանգստություն գտնելու հնարավորությունն է, որը կխթանի ստեղծագործական միտքը: 

 



Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում ավարտին հասցնել ընթացիկ գործերը և Նոր տարին տոնելու շրջանում դադար վերցնել: Առաջիկա շաբաթը կարող է դառնալ անձնական և գործնական հարաբերություններում վերադասավորումների, տնային, ծառայողական կամ բուժական ժամանակացույցի ուղղման ժամանակ: Լուրջ նախաձեռնությունների արդյունավետությունն այդ ժամանակահատվածում բավականին խնդրահարույց է: Այն կարող եք օգտագործել հանգստի համար:

Առյուծ

Առյուծները հաջող աշխատանքային գործունեության և ֆիզիկական ակտիվության հնարավորություն ունեն: Այս ուղղություններում հաղթանակները կբարձրացնեն ոգին և ուժ կհաղորդեն: Էներգիայի գերծախսի պատճառ կարող է դառնալ էմոցիոնալ կյանքը, մտահոգությունների վրա կենտրոնացումը, տանը հոգևոր կամ կենցաղային հարմարավետության պակասը: Այսօր չարժե կարգի բերել բնակարանը, տարվել գնումներով և կոսմետիկ գործընթացներով:

Կույս

Կույսերին հակացուցված են չափից դուրս ակտիվությունն ու հրապարակայնությունը: Ձեր ջանքերի և նվաճումների նկատմամբ արձագանքը կարող է այնպիսին չլինել, ինչպես ակնկալում էիք: Եռանդուն գործունեություն զարգացնելն ավելի լավ է գործերն ավարտելու նպատակով, այլ ոչ իրադարձությունների նոր ալիք սկսելու: Օրը հարմար է անձնական զբաղմունքների, օրինակ՝ անակնկալներ նախապատրաստելու համար:

Կշեռք

Կշեռքները ժամանակ ունեն ակտիվ գործունեության ամբողջական շրջանն ավարտելու համար: Զուգահեռաբար՝ չի խանգարի վերջին ամիսների ջանքերի արդյունքներն ամփոփելը: Գնահատելով ձեր նվաճումներն ու վրիպումները՝ արժե հատուկ ուշադրություն դարձնել վատ սովորություններին և ուրիշների ազդեցության տակ գտնվելու հավանականությանը, որոնք խանգարում են ազատ դրսևորել ձեր անհատականությունը: Չարժե կառչել հեռացող հնարավորություններից:

Կարիճ

Ցանկացած վճռական միջոցառում այսօր արժե հետաձգել: Առաջին հերթին, արժե հեռու մնալ խոշոր և երկարաժամկետ նախաձեռնություններից, որոնցից ակնկալում եք որակյալ և շարունակական արդյունք: Այսօրվա համար ակտիվության իդեալական ձևն աշխատանքն է՝ ուղղված վերջնական արդյունքի ստացմանը և դետալների մշակմանը: Եթե ձեզ անհանգստացնում են տրամադրության և ինքնազգացողության հաճախակի տատանումները, արժե ստուգել էմոցիոնալ ֆոնը:

 


Աղեղնավոր

Օրը հաջող է այն Աղեղնավորների համար, ովքեր զբաղված են ակտիվ օրինական գործունեությամբ: Առաջադրանքների լուծման ստեղծագործական մոտեցման հետ մեկտեղ, այսօր ողջունվում են պայմանավորվածությունների թափանցիկությունը, իրավաբանական գրագիտությունը, ֆինանսական պահանջների և իրավական վեճերի դեպքում բաց երկխոսությունը: Արժե ժամանակին հեռանալ կասկածելի հակասական սխեմաներից, մանիպուլացման վրա հիմնված գաղափարներից:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ չի տրվում շտապել նախաձեռնությունների հարցում, հյուծվելու աստիճան աշխատել: Լավ է զբաղվել անհասկանալիի բացահայտմամբ, այս կամ այն սցենարից օգտակար եզրակացություններ քաղելով: Այս օրերը լուրջ խնդիրներ չեն խոստանում, սակայն կարող են որոշ չափով ճգնաժամային լինել, օրվա ընթացքում կարող են վատ մնալ ձեր ֆիզիկական, զգացմունքային և բարոյական վիճակը: Արժե քննադատորեն մոտենալ ձեր հոգեկան պոռթկումներին:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում շտապել հարաբերությունների հետագա ճակատագրի կանխատեսման հարցում, փորձել մանրամասնորեն գուշակել ապագա եկամուտներն ու կարգավիճակը, սկսել մրցակցային կամ այլ պայքար: Այսօր կարող եք հայտնվել ուժեղ զգացմունքների կամ կպչուն ցանկությունների ազդեցության տակ: Բացառված չէ հոգեբանական կախվածությունը մարդուց, խմբից, գործոնից կամ իներցիայից, որը դեռևս չեք հաղթահարել:

Ձկներ

Ձկների համար այս օրերի հոգեբանական և բարոյական մթնոլորտը կարող է անհանգիստ լինել: Հնարավոր է բացասական գործոնների ուժի և նշանակության մեծացման հակվածություն: Փրկություն կարելի է գտնել առօրյա աշխատանքի և նախատոնական հոգսերի մեջ: Շփման մեջ արժե նվազագույնի հասցնել զգացմունքների դերը: Մասնավորապես՝ չարժե փչացնել հարաբերությունները կանանց հետ. նրանցից մեկը շուտով կարող է ձեր կյանքում ազդեցիկ դեմք դառնալ:


loading...

Փակել