loading...

Դեկտեմբերի 20 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 280
Դեկտեմբերի 20 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին խորհուրդ է տրվում ժամանակավորապես թուլացնել տեմպերը, հրաժարվել նոր նախաձեռնություններից: Եթե հրատապ գործեր չկան, կարելի է օրվա հիմնական մասը հատկացնել տնային գործերին, զբաղվել առօրյա տնտեսական առաջադրանքներով, այցելել ծնողներին: Աստղերը հուշում են, որ առայժմ վաղ է ընտանեկան քննարկումներում վերջակետ դնելու համար: Երեկոյան ավելի լավ է մթնոլորտը փոխել ավելի տոնականի կամ ստեղծագործականի:

Ցուլ

Այսօր շատ Ցուլերի կկլանի ընտանեկան իրադարձությունների շրջապտույտը: Ցերեկային ժամերն էական փոփոխություններ չեն խոստանում, սակայն հնարավոր են փոփոխությունների մասին բազմաթիվ մտքեր: Երեկոյան առաջին պլան կարող են դուրս գալ բազմաթիվ հարցեր՝ կապված երեխաների կարիքների, զվարճանքների, տոնական պատրաստությունների, կենցաղի բարելավման, ստեղծագործական մտահղացումների հետ:

 



Երկվորյակ

Օրվա սկզբում Երկվորյակներին խորհուրդ է տրվում զբաղվել առօրյա գործերով, այդ թվում՝ գնումներով, շարքային վճարումներով: Արժե նկատի ունենալ, որ ամեն տեղ չի հաջողվի վերջակետ դնել. որոշ թեմաներ կշարունակեն քննարկվել, ճշգրտվել, անակնկալներ մատուցել, ուշադրություն պահանջել: Չարժե շտապել կարևոր որոշումներում, խոշոր ծախսերում: Օրվա վերջում սպասվում է դրական տրամադրություն, ստեղծագործական գաղափարներ:

Խեցգետին

Մինչ երեկո Խեցգետինների ակտիվությունը բարձր չի լինի. կարող է զսպել զգուշավորությունը, սովորությունը, ծուլությունը, ինքնազգացողությունը: Փոխարենը ժամանակ կունենաք մտածելու ձեր ծրագրերի և ուրիշների առաջարկների շուրջ, նորովի գնահատել կարիքներն ու հնարավորությունները, ընտանեկան դրությունը: Օրվա վերջում կաճի էնտուզիազմը, կարող են ծագել թարմ գաղափարներ, հեշտ կլինի մտադրություններից գործողությունների անցնելը: 

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում բոլոր կարևոր գործերը թողնել երեկոյան: Ցերեկը կարելի է մնալ տանը կամ մեկուսանալ առանձին տարածքում: Լավ կընթանա արխիվների, պահուստների, հին փաստաթղթերի հետ աշխատանքը: Արժե ներքուստ տրամադրվել այն բանին, որ որոշ հարցեր դեռևս չունեն պատասխաններ, ամեն ինչ կբացահայտվի իր ժամանակին: Կարող է ուշանալ գործնական կամ անձնական նամակի պատասխանը:

Կույս

Այս օրը շատ Կույսերի կդնի ստեղծագործական ալիքի վրա: Ծրագրերում կարող է լինել երեկույթի, ռոմանտիկ ժամադրության, երեխաների համար անակնկալի պատրաստություն: Եթե ինչ-որ յուրօրինակ բան եք մտահղացել, արժե միանգամից զբաղվել տեխնիկական մասով. բացառված չէ, որ մի քանի օրից նման հնարավորություն այլևս չունենաք: Աստղերը խորհուրդ են տալիս նաև ավելորդ շտապողականություն և կտրականություն չդրսևորել:

Կշեռք 

Կշեռքներին օրը թույլ է տալիս հրապուրիչ, բայց լողացող ծրագրերից անցնել հստակ, իրատեսական ծրագրի: Ավելի լավատեսական և արդյունավետ շրջան է երեկոն: Այդ ժամանակ կարող եք գերազանց ժամանակ անցկացնել հաճելի միջավայրում, միանալ սիրելի խաղին կամ ստեղծագործական գործըթացին, հանդիպել ընկերներին և միաժամանակ լուծել գործնական հարցերը: Ավելի լավ է չհետաձգել բիզնեսի ընդլայնմանն ուղղված միջոցառումները:

Կարիճ

Կարիճներին մինչ երեկո կղեկավարի ոգևորությունը: Ձեզ կարող են այցելել ազնիվ պոռթկումներ, ռոմանտիկ կերպարներ կամ արկածային գաղափարներ: Երեկոյան իրականությունը կսկսի ցույց տալ ձեզ ձեր հնարավորությունների սահմանները: Դատարկ երազանքները ծխի պես կցրվեն, իրական ցանկությունները կսկսեն ձև և ծրագիր ստանալ: Կախված առաջնայնություններից՝ առաջին տեղ կարող է դուրս գալ կարիերան, ստեղծագործությունը, ընտանեկան կամ ծնողական պարտքը:

 


Աղեղնավոր

Աղեղնավորներն օրվա ընթացքում հրաժեշտ կտան ավելորդ զգացմունքայնությանը, կազատվեն տագնապներից և սպասումներից, կանցնեն ծրագրերի իրականացման ավելի արդյունավետ փուլ: Էական դրական փոփոխություններ են սպասվում երեկոյան: Որոշ ցանկություններ կսկսեն ինքնուրույն իրագործվել: Կարող է ազատվել ճանապարհը, տեսադաշտում հայտնվել անհրաժեշտ մարդը, լուծվել ֆինանսավորման հետ կապված հարցը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ռիսկի են դիմում ազարտին տրվելու: Արդյունքում կարող եք հապշտապ և, այդ պատճառով, սխալ որոշում կայացնել, ավելորդ բան ասել կամ անել: Եթե ձեզ այցելել է ոգևորությունը, ավելի լավ կյանքի հույսեր են հայտնվել, կարևոր է չտարվել երևակայություններով: Չարժե այդ շրջանում անիրագործելի ծրագրեր կազմել: Ավելի խելամիտ կլինի ձեզ վրա վերցնել միայն ձեր ուժերի սահմաններում դերեր կամ գործառույթներ:

Ջրհոս

Օրվա առաջին կեսում Ջրհոսները ճիշտ կանեն զբաղվել առօրյայով, կենցաղով կամ առողջությամբ: Երեկոյան որոշիչ դեր կխաղա իրադրությունը, մթնոլորտը, լսարանի կարծիքը, ընկերոջ կամ զուգընկերոջ տրամադրությունը: Եթե հյուր եք գնում կամ մասնակցում եք ինչ-որ միջոցառման, արժե իմիջը և վարքագիծը համաձայնեցնել առաջարկվող հանգամանքների հետ: Իրենց սիրելիների հանդեպ լուրջ մտադրություններ ունեցող Ջրհոսները ճիշտ կանեն չուշացնել նախաձեռնությունը:

Ձկներ

Առավոտյան Ձկները կարող են տրվել երևակայություններին, սակայն երեկոն որոշակիություն կպահանջի: Հնարավոր է ստեղծագործականությունը լինի ձեր պարտականությունների մի մասը: Եթե հանգիստ կամ այլ միջոցառում եք ծրագրում, ստիպված կլինեք գնալ հեռուն, որոշել դերերը, ժամկետները, սցենարները: Ստիպված կլինեք հաշվի առնել մի շարք օբյեկտիվ հանգամանքներ, օրինակ՝ առողջական վիճակը: Նվերներ ընտրելիս արժե ավելի լավ ուսումնասիրել հասցեատերերի ճաշակները:


loading...

Փակել