loading...

Դեկտեմբերի 19 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 266
Դեկտեմբերի 19 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերի մոտ այսօր շատ բան կախված է ֆինանսական վիճակից կամ ընդհանուր նյութական և կենցաղային ապահովությունից: Որոշ դեպքերում տվյալ գործոնին ավելորդ նշանակություն կտրվի, դրանց պատճառով կարող են դժվարանալ ընկերների, ազգականների հետ հարաբերությունները: Միևնույն ժամանակ, միջոցների պակասը կարող է դրդել հնարագիտության: Օրը տրամադրում է նաև չեզոքության կամ համառության:

Ցուլ

Ցուլերն այսօր ի սկզբանե տրամադրված են կառուցողական, սակայն իրադրությունը պայթյունավտանգ է: Ձեր կարիքները կարող են կոնֆլիկտի մեջ մտնել ուրիշների գործելաոճի հետ: Խոցելի են ձեր նյարդային համակարգը, կոկորդը, աղեստամոքսային տրակտը: Լավագույն դերը չեն խաղա ձեր կամ ուրիշի համառությունը: Հաղորդակցությունների, տեղաշարժերի, ծրագրերի կազմման համար առավել հարմար է օրվա առաջին կեսը:

Երկվորյակ

Շատ Երկվորյակների հետաքրքրություններն այսօր նյութական հարթության մեջ են: Առաջին պլան կարող է դուրս գալ կենցաղը, գնումների ծրագիրը, կերակրի պատրաստումը: Ավելի լավ է չփոխել բնակության վայրը, ուղևորության չմեկնել: Կրիտիկական դրության մեջ չհայտնվելու համար բավական է ողջամտություն և շրջահայացություն դրսևորել: Կարելի է նախապատրաստել միևնույն սցենարի մի քանի տարբերակներ:

Խեցգետին

Խեցգետիններին սպասվում է հաճելի օր, եթե իրադարձությունների հարթ ընթացքը չփորձեք խախտել անպետք փորձարկումներով: Եթե ոչ ավանդական որոշումներն, այնուամենայնիվ, անհրաժեշտ են, ավելի լավ է նախապես ուրվագծել հարցերի շրջանակը, որոնցում համաձայն եք ռիսկի դիմել: Արժե չափը ճանաչել նվերներ գնելու մեջ: Ընկերների հետ հարաբերություններն ավելի ներդաշնակ կլինեն, եթե նրանց չեք ներգրավում ձեր նյութական հարցերի լուծման մեջ:

Առյուծ

Առյուծների համար օրը պոտենցիալ կոնֆլիկտային է: Փորձաքար կարող է դառնալ ֆինանսական հարցը, ընդհանուր բյուջեն, համատեղ եկամուտը, ճաշակների տարբերությունը: Վիճելի թեմաները կարելի է արդյունավետ կերպով քննարկել՝ հատկապես առավոտյան: Կիրականանա բացասական սցենարը, թե առանց վեճերի կլուծվի իրավիճակը, կախված է փոխադարձ դիվանագիտությունից: Ամենաշահեկան պահը չէ ծանոթության և հարաբերությունների զարգացման համար:

 



Կույս

Կույսերի համար ավելի ներդաշնակ է օրվա սկիզբը: Դեպքերի զարգացմանը զուգահեռ ձեր ճիշտ հաշվարկներին կարող են խառնվել կողմնակի գործոններ, որոնք իրավիճակն անկանխատեսելի և պակաս հարմարավետ կդարձնեն: Արժե հաշվի առնել խափանումների, հիվանդությունների, ծառայությունների հետ կապված խնդիրների հավանականությունը: Օրվա դրական կողմերն են՝ ճանաչողական զարգացնող պահերը, հետաքրքիր շփման հավանականությունը:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել ավելորդ ուղղակիությունից. անկեղծությունը կարող է ոչ ադեկվատ արձագանք առաջացնել: Սխալ կամ նույնիսկ ագրեսիայով կարող է ընդունվել նվերը, ուշադրության և հոգատարության ժեստը: Ցանկալի է ընտրել խնդրանքի և մերժման ավելի փափուկ ձևեր: Փորձարկումներն ու ռիսկերը կարող են բերել նյութական կորստի: Բացառված չէ բարձր զգայունակությունը նյութական հարցերի նկատմամբ:

Կարիճ

Կարիճներին կարևոր է վերահսկել իրենց պահվածքը, առաջին հերթին՝ ուրիշների արարքներին արձագանքը: Այսօր կարող են ի հայտ գալ կամ սրվել գեղագիտական, կենցաղային, նյութական տարաձայնությունները: Երկխոսությունը կարելի է խաղաղ կառուցել, եթե գիտակցաբար հարթեք սուր պահերը, ցուցաբերեք փոխադարձ նրբանկատություն: Եթե տարաձայնություններն ավելի ուժեղ են, քան խաղաղ ապրելու ցանկությունը, ավելի լավ է հետաձգել կարևոր ընտրությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորները ստիպված կլինեն համակերպվել իրադարձությունների լիակատար վերահսկողության անհնարինության հետ: Չարժե կասկածել ձեր ղեկավարական և կազմակերպչական ունակություններին. ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնեն անկանխատեսելի հանգամանքները: Գործին կարող է խառնվել նյութական, տեխնիկական կամ կենցաղային գործոնը, սնման, առողջության հետ կապված նրբությունը: Ճանապարհին հրատապ ծախսերի համար գումար պետք կգա:

Այծեղջյուր

Այծեղջյուրների մեծամասնությունն այսօր առանձնանում է շրջահայացությամբ և գործնականությամբ, սակայն օրը թույլ չի տա ամեն ինչ մանրամասն կանխատեսել: Կարող եք հաշվի չառնել կարևոր պահ, հատկապես եթե մտածում եք շաբլոն, ծանոթ չեք առաջադրանքին կամ իրադրության նրբություններին: Այսօր կան գործնական և սիրային ռիսկեր, կարող է փչանալ հանգիստը: Սխալը կարող է հավելյալ ծախսեր առաջացնել: Բարեբախտաբար, օրվա ընդհանուր մթնոլորտը բարենպաստ է:

Ջրհոս

Ջրհոսներին կարևոր է վերահսկել իրենց զգացմունքային ազդակները, տնտեսական և գործնական պոռթկումները: Արժե նաև ճիշտ գնահատել իրադրությունը: Այն, ինչը ձեզ միակ ճշմարիտն է թվում, կարող է չհամապատասխանել ուրիշի՝ բարության, գեղեցկության, հարմարավետության, անվտանգության մասին պատկերացումներին: Բացառված չեն կոնֆլիկտները տնեցիների հետ: Նվազագույն նախապատրաստություն պետք կգա վերանորոգման աշխատանքներում:

Ձկներ

Օրվա ընդհանուր մթնոլորտը Ձկների համար հարմարավետ է, սակայն դժվար կլինի խուսափել առանձին անակնկալներից: Կարող են տրամադրությունը փչացնել տեխնիկական խափանումները, հատկապես եթե այդ ոլորտը ձեր իրավասությունից  դուրս է: Հնարավոր են ճանապարհային կոնֆլիկտներ՝ կապված կայանման, արագության գերազանցման հետ: Շփումը հաճելի կլինի, եթե քննարկեք ծանոթ թեմաներ, պահպանեք զգացմունքային չեզոք տոն:

loading...

Փակել