loading...

Դեկտեմբերի 18 - ի աստղագուշակը



Դիտումներ ` 267
Դեկտեմբերի 18 - ի աստղագուշակը

Խոյ

Խոյերին կարևոր է ճիշտ բաշխել իրենց էներգիան՝ հատկապես հոգևոր: Ուժերի չծախսված պաշարը կբերի նյարդայնության, անհանգստության, անպետք վեճերի և արկածախնդրությունների: Էմոցիոնալ լիցքը կարող է ծախսվել գործընկերային պարտականությունների կատարման, ընկերներին և մտերիմներին օգնելու, բնակարանը կարգի բերելու վրա: Կարող եք նաև ջանքեր գործադրել ազատման համար, օրինակ՝ ձեզ ձեռք չտվող հարաբերություններից դուրս գալու:

Ցուլ

Ցուլերի մեծամասնության համար գերազանց օր է, որը խոստանում է հաջողություն և կայուն լավ տրամադրություն: Իրադարձությունների անսպասելի շրջադարձը ձեր օգտին կլինի, եթե կարողանում եք արագ վերահարմարվել: Շատ Ցուլեր հակված կլինեն հարմարավետություն ստեղծել ուրիշների համար՝ մոռանալով իրենց մասին: Աստղերն էներգիան և միջոցներն ավելի արդար բաշխելու կոչ են անում: Ձեզ համար կարևոր հարաբերությունները դրանից միայն կշահեն:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են օրը հատկացնել գնումներին, տնտեսությանը կամ բիզնեսին, բայց նորարարական թեքումով: Կարելի է յուրացնել եկամտի նոր աղբյուր, խոհարարական բաղադրատոմս, կենցաղային ագրեգատ: Չնախատեսված ծախսերի հավանականություն կա: Հավելյալ ներդրումներ կարող է պահանջել բնակարանը, նախապատրաստությունը տոնին, մտահղացման իրագործումը: Սա ստեղծագործական օր է. անհաջողությունները կարող են փոխվել ձեռքբերումների:

Խեցգետին

Խեցգետինները կարող են չսևեռվել ինչ-որ մեկ բանի վրա: Պայմաններ կան ցանկացած ոլորտում ինտենսիվ և արդյունավետ գործունեության: Եթե դուք նպատակասլաց մարդ եք և կենտրոնացել եք մեկ առաջադրանքի վրա, կարելի է բազմազանել դրա լուծման մոտեցումները: Էներգիան, որը ուղղված չէ գործին, կսկսի ձեզ ներսից հոշոտել, փչացնել շրջապատի հետ ձեր հարաբերությունները, նվազեցնել ջանքերի արդյունավետությունը:

Առյուծ

Առյուծների արարքների վրա մեծ ազդեցություն կունենա էմոցիոնալ վիճակը: Այսօր այն կարող է թելադրված լինել ընտանեկան հանգամանքներով, արտաքին իրադարձություններով, ինքնազգացողության կամ ներքին կյանքի նրբություններով: Եթե դուք տպավորվող եք, արժե հրաժարվել ռիսկային նախաձեռնություններից, քանզի հնարավոր է անհաջողությունների նկատմամբ սրված արձագանք: Գնումներն ու նախաձեռնություններն արժե համաձայնեցնել մտերիմների հետ:

 



Կույս

Կույսերի անհանգստությունները դրական նրբերանգ կունենան: Ցանկությունների իրագործումը կարող է ստիպել լարել ուժերը, սակայն արդյունքը ցույց կտա, որ ջանքերն իզուր չէին: Սցենարի նոր շրջադարձը կարող է հաճելի ապրումների առիթ դառնալ: Սա ազատության և լուրջ պարտականությունների օր է, զգացմունքների արտահայտման մեջ կարելի է ավելի անմիջական լինել, իմիջում և պահվածքում՝ յուրօրինակ: Եթե փակուղում եք հայտնվել, արժե փոխել մթնոլորտը:

Կշեռք

Կշեռքները կարող են հերթական անգամ համոզվել, որ անելանելի իրավիճակներ չեն լինում: Առանց անհանգստանալու և ուժերի լարման այսօր չեք կարող, փոխարենը լավ փոփոխությունները երկար սպասել չեն տա: Հարմար պահ է նորությունների քննարկման, նոր եղանակների և տեխնոլոգիաների ներդրման համար: Օրվա ողջ ընթացքում կարևոր հատկություն կլինի նպատակասլացությունը, խոսակցություններում ողջունվում է կոնկրետությունը:

 


Կարիճ

Օրվա բարենպաստ հնարավորություններից Կարիճները կօգտագործեն միայն մի չնչին մասը: Պատճառը կարող է լինել ծուլությունը, հարմարավետության ձգտումը, հավելյալ խնդիրներով ձեզ չծանրաբեռնելու ցանկությունը: Եթե դեմ չեք ակտիվություն ցուցաբերել, ձեր նվաճումները միջինից բարձր մակարդակի կլինեն, ծախսերը կփոխհատուցվեն, համարձակ հաշվարկներն ու հույսերը շատ դեպքերում կարդարանան: Գնումներում արժե զգուշություն դրսևորել:

Աղեղնավոր

Աղեղնավորները կարող են լավ արդյունքներ ստանալ հոգևոր վերելքի ալիքի վրա: Էներգիայի աղբյուր կարող են դառնալ ամենատարբեր ապրումները, այդ թվում՝ բացասական: Զգացմունքները ժամանակին թեքելով այլ ուղղությամբ՝ թերությունը կվերածեք առավելության: Օրինակ՝ անխուսափելի փոփոխությունների և անկանխատեսելի իրավիճակների նկատմամբ վախը կարող եք վերածել ստեղծագործության էներգիայի: Առանձին եզր կլինեն սիրային ապրումները:

Այծեղջյուր

Չնայած բարի մտադրություններին և զգացմունքներին՝ Այծեղջյուրները կարող են ժամանակավորապես տրվել զայրույթին, խանդին կամ խուճապին: Կառուցողական գործողություններն այսօր հնարավոր են միայն զգացմունքների վերահսկման պայմանով: Այդ դեպքում՝ դրական ակտիվության համար խթան կտա մրցակցությունը կամ հին կոնֆլիկտը, ճշմարտության զգացողությունը կապահովի դիմադրության ուժ, իսկ ոգեշնչումն ապագայի հրապուրիչ ծրագիր կպարգևի:

Ջրհոս

Օրվա ընթացքում Ջրհոսները ստիպված կլինեն տեսադաշտում պահել մի քանի տարբեր առաջադրանք: Բացառված չէ, որ դրանց ծավալը սովորականից շատ ավելի մեծ լինի: Հնարավոր են հրատապ հոգսեր՝ կապված առողջական վիճակի, տնեցիների և ընտանի կենդանիների հետ, կենցաղային խնդիրներ: Պարտադիր զբաղմունքների հետ մեկտեղ՝ ձեր ուժերը կարող են խլել ակտիվ բարեգործական գործողությունները, օրինակ՝ թույլերին և չքավորներին օգնությունը:

Ձկներ

Ձկների համար օրը լավ ալիքի վրա կանցնի: Ուրախության առիթ կարող է դառնալ շրջակա մթնոլորտը՝ լցված մոտալուտ տոների նշաններով, կամ անձնական կյանքում հաճելի իրադարձությունը: Սակայն միայնության մեջ էլ շատերը չեն ձանձրանա, քանզի այսօր Ձկների մեծամասնությունն ունակ են ինքնուրույն դրական էմոցիաներ արտադրել: Եթե դուք բնույթով արկածախնդիր եք, նոր սուր զգացողություններ ապրելու հնարավորություն կստանաք:


loading...

Փակել