Առյուծ
Առյուծների համար օրը կսկսվի լավատեսական նոտայից, կարող է գերակշռել անհոգ կամ արկածախնդիր տրամադրությունը: Ոգևորություն պահանջող գործերով ավելի լավ է զբաղվել առավոտյան: Երեկոյան իր մասին կհիշեցնի կյանքի նյութական կողմը, ծրագրերն ու ցանկությունները ներդրումներ կպահանջեն: Առաջադրանքը կարող է հեշտ չլինել, եթե որոշել եք ինչ-որ անսովոր բան անել, ցանկանում եք անել կամ ստանալ ոչ ստանդարտ նվեր:
Կույս
Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս բարդ աշխատանքով տարվել օրվա սկզբում: Եթե ողջ ուժերը ծախսեք առավոտյան, էներգիան կարող է չբավականացնել երեկոյան, երբ հանգամանքները ձեզ համար լավագույն ձևով դասավորվեն: Երեկոյի համար կարելի է ծրագրել ուղևորություններ, նամակագրություն, հանդիպումներ, հարցազրույցներ: Կարող է անակնկալ մատուցել ֆինանսական կողմը: Բացառված չեն անսպասելի գնումները ճանապարհին:
Կշեռք
Կշեռքների համար կարող է կարևոր դառնալ գործերի կամ հարաբերությունների ֆինանսական ասպեկտը: Իդեալական համաձայնությունը հարցականի տակ կհայտնվի, եթե այդ ոլորտում չկա հստակություն: Արժե ավելի գործնական մոտենալ առաջադրանքին և մտածել գործողությունների կարգը, եթե ծրագրում եք թանկարժեք նվեր, հույս ունեք ձմեռային լավ հանգստի: Երեկոյան ակտուալ կլինի կոմունալ և այլ վճարումների թեման: Տեղին է ռեստորանում ընթրիքը:
Կարիճ
Օրվա առաջին հատվածը Կարիճները կարող են հատկացնել առօրյային: Բարեբախտաբար, այսօր այդ հասկացությունը հարաբերական է. եթե ինչ-որ բանով տարված եք, ժամանակն աննկատ կանցնի: Երեկոյի համար կարելի է ծրագրել բանակցություններ, ընտանեկան խորհրդակցություն, ժամադրություն: Արժե նախապատրաստվել նյութական բաղկացուցիչի վերաբերյալ ակտիվ բանավեճի, հատկապես, եթե քննարկվում է մոտակա տոների թեման:
Աղեղնավոր
Աղեղնավորների համար օրը դրական է մեկնարկում: Օրվա առաջին կեսում հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, սպասվում է երեկվա իրադարձությունների հաջող շարունակություն: Ավելի լավ է չհետաձգել այն գործերը, որոնք պահանջում են ակտիվություն, շարժունություն, հնարամտություն: Երեկոյան ստեղծագործական հակումները ստիպված կլինեք ուղղել այլ ոլորտ, օրինակ՝ խոհարարական արվեստին, տարածքների ձևավորմանը և այլն:
Այծեղջյուր
Օրվա սկիզբն Այծեղջյուրներին փորձարկման համար տարածություն կտա, սակայն հարյուր տոկոսանոց արդյունք չի երաշխավորում: Եթե ցանկանում եք հուսալիություն, արժե սպասել օրվա երկրորդ կեսին: Երեկոյան մոտ հնարավոր են գործնական մտքեր, օգտակար բացահայտումներ, ձեր ցանկություններն ու որոշումներն ավելի ներդաշնակ կլինեն գործերի իրական դրվածքի հետ: Հնարավոր են ստեղծագործական գաղափարներ, անսպասելի նորություններ հին ծանոթներից:
Ջրհոս
Ջրհոսներին այսօր խորհուրդ չի տրվում տարվել սկզբունքորեն նոր ուղղություններով, շատ ավելի մեծ օգուտ կբերի արդեն սկսած գործերի զարգացումը: Օրվա երկրորդ կեսը կստիպի ավելի մեծ ուշադրություն հատկացնել տանը, կենցաղին, սնմանը, նախատոնական ծրագրի կետերին: Հնարավոր է ստիպված լինեք քննարկել նյութական հարցեր, հավասարակշռություն գտնել ձեր ճաշակների և մտերիմ մարդկանց սովորությունների միջև:
Ձկներ
Ձկների ուշադրությունն այսօր կարող են գրավել նախատոնական հրապուրիչ առաջարկներն ու զեղչերը: Իրադրության ազդեցության տակ կարող է արթնանալ ձեր երևակայությունը՝ հատկապես օրվա երկրորդ կեսին: Բացառված չէ, որ ցանկանաք ինչ-որ մեկին յուրօրինակ անակնկալ մատուցել կամ ձեզ ավելորդ քմահաճույք թույլ տալ: Կարևոր գնումներն ու վճարումները, ինչպես նաև ուղևորությունները, շփումները, այցերը, որոշումներն ավելի լավ է թողնել երեկոյան:
loading...