Խոյ
Խոյերն օրը ոչ լավ, ոչ վատ կսկսեն, սակայն օրվա երկրորդ կեսին բաց թողածը կլրացնեն: Առավոտն ուշացումների և դադարների ժամանակ է, հնարավոր է ծուլություն, անվստահություն, ավելի երկար քնելու ցանկություն: Կեսօրից հետո կսկսվեն պայմաններ ձևավորվել գործնական և անձնական նախաձեռնությունների համար, ի հայտ կգան նորություններ, մտքում կծագեն թարմ գաղափարներ: Հնարավոր է հրատապ պատվեր, ուղևորություն, ղեկավարության հետ շփում:
Ցուլ
Ցուլերին օրն օգնում է հաղթահարել իներցիան և պասիվությունը, լողացող մտադրություններից, տատանումներից, սպասումներից անցնել գաղափարների իրականացմանը: Դանդաղկոտությունը, անվճռականությունը թույլատրելի և բնական են օրվա սկզբում, սակայն տեղին չեն օրվա երկրորդ կեսին: Նոր դերին հարմարվելն ավելի հեշտ կլինի, եթե զբաղվեք կոնկրետ առաջադրանքով: Լավ արդյունք կտան ծրագրի և օրենքի սահմաններում փորձարկումները:
Երկվորյակ
Շատ Երկվորյակների համար օրը բաժանված կլինի երկու մասի: Օրվա առաջին կեսը կարող է անցնել կասկածների մեջ, ամենայն հավանականությամբ՝ հիմնավորված: Այդ ընթացքում ավելի լավ է դանդաղել, քան շտապել: Օրվա երկորդ կեսը ձեզ կպարգևի լավատեսություն, երկար սպասված պարզություն և գործելու էներգիա, մտքերը կուղղի նոր՝ ավելի արդյունավետ ուղղությամբ: Հնարավորություն կունենաք նորից ներդաշնակեցնելու գործնական և անձնական ոլորտները:
Խեցգետին
Օրվա առաջին կեսը հարմարավետ է երազկոտ, պասիվ Ձկների համար: Օրվա երկրորդ կեսն ակտիվության համար ազդակ կհաղորդի նախաձեռնող, աշխատասեր, նպատակասլաց Խեցգետիններին, իսկ երկչոտներին վճռականություն կպարգևի: Եթե ժամանակն իզուր չվատնեք և ջանքերը կենտրոնացնեք մեկ ուղղությամբ, կարելի է դուրս գալ դժվար իրավիճակից, թռիչք կատարել: Սակայն իրավիճակը թույլ չի տա դուրս գալ կանոնների սահմաններից:
Առյուծ
Առյուծների համար հաջող է օրվա երկրորդ կեսը. այն թույլ կտա հավասար հաջողությամբ իրականացնել հին ծրագրերը և առաջընթաց գրանցել նոր գործում: Կեսօրից հետո կլավանա տրամադրությունը, կվերանան կասկածները: Իրավիճակն ինքը կուղղի ձեր հաշվարկներում սխալները: Ի հայտ կգան հարաբերությունների ներդաշնակեցման նախադրյալներ, նոր ծրագրեր: Առաջադրանքի լուծումը կհեշտացնի հաճելի անակնկալը:
Կույս
Կույսերին խորհուրդ չի տրվում այսօրվա համար ձանձրալի ավանդական միջոցառումներ կազմակերպել, առօրյա աշխատանք անել: Օրվա երկրորդ կեսը կարող է խախտել ծրագրերը, ստիպել շտապ անցնել նոր գործունեության կամ նոր դեր յուրացնել: Չնայած մի շարք անհարմարությունների՝ իրադարձություններն ապակառուցողական չեն լինի, ընդհակառակը՝ կծառայեն առաջընթացին: Կարող է նոր ազդակ ստանալ տնային ձևափոխումների ծրագիրը:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ չի տրվում մտահոգվել հարաբերությունների զարգացման կամ տոնի ծրագրերի մասին. չնայած առանձին անակնկալների՝ ընդհանուր առմամբ ամեն ինչ գնում է այնպես, ինչպես անհրաժեշտ է, նույնիսկ ավելի լավ: Կարող է զարմացնել զուգընկերը, ընկերը, ազգականը կամ մրցակիցը: Օրվա երկրորդ կեսին բացառված չէ անսպասելի զրույցը գործընկերոջ կամ մտերիմ մարդու հետ: Չարժե դրանից խուսափել. ազնիվ հնչեցրած կարծիքը շատ բան իր տեղը կդնի:
Կարիճ
Առավոտյան Կարիճներին խորհուրդ չի տրվում ստիպել իրենց ինտենսիվ աշխատանք կատարել: Օրվա ընթացքում անպայման ոգևորություն ձեռք կբերեք, անհրաժեշտ տեղեկատվություն կստանաք: Հնարավոր է անսպասելի օգնություն ստանաք կամ յուրօրինակ ձևով լուծեք ձեզ անհանգստացնող հարցը: Առաջարկվող օգնությունն ավելի լավ է ընդունել. բացառված չէ, որ հենց վաղը ինքնակամ օգնականներն արդեն այլ գործերով զբաղված լինեն:
Աղեղնավոր
Աղեղնավորներին օրվա երկրորդ կեսին սպասվում է առույգության և լավատեսության ներհոսք: Չարժե ոչ մի րոպե կորցնել, քանի որ դա շատ հաջող ժամանակ է ցանկացած նախաձեռնության համար: Չնայած հաղորդակցությունների և տեխնիկական մասի հետ կապված խնդիրների՝ ամեն ինչ շատ հաջող կընթանա: Մեծ քայլերով առաջ կըթանաք թե՛ գործնական ոլորտում, թե՛ անձնական կյանքում, հատկապես, եթե դրա համար հիմք եք գցել:
Այծեղջյուր
Այս օրը կարող է մասնակիորեն կոտրել Այծեղջյուրների ծրագրերն ու պատկերացումները: Իրադարձությունների ընթացքը կարող է փոխել նորությունը կամ լուսավորումը: Անսովոր իրավիճակի ազդեցության տակ կարող եք անցնել մեծ ծրագրի հերթական փուլին և հաջողությամբ այն ի կատար ածել: Օրը հարմար է տանը, գրասենյակում, աշխատավայրում ձևափոխումների համար: Հնարավոր են յուրօրինակ թարմ գաղափարներ:
Ջրհոս
Օրվա երկրորդ կեսը Ջրհոսների առջև գործունեության լայն դաշտ կբացի, նախևառաջ՝ կապված զանազան թարմացումների, ընդլայնումների, լավացումների հետ: Հիանալի օր է մթնոլորտի կամ շփումների շրջանակի փոփոխության, հետաքրքիր գաղափարների փորձարկման համար: Հնարավոր է հետաքրքրություն նորությունների, յուրօրինակ անակնկալների, անսովոր միջացառումների կազմակերպման նկատմամբ:
Ձկներ
Ձկներին օրը կդրդի մտածված փորձարկման կամ այլ գործողության: Հնարավոր է դա լինի լուրջ գնում, համարձակ ստեղծագործական կամ գործնական որոշում: Այսօր ստացած ազդակն ավելի լավ է օգտագործել անհապաղ, քանի դեռ ի հայտ չեն եկել անպետք կասկածներ: Անելով առաջին քայլը՝ կհայտնաբերեք, որ ամեն ինչ ավելի հեշտ է, քան մտածում էիք: Եթե ծրագիրը նախապես է կազմվել, առավոտյան ավելի լավ է ձեզ հանգիստ թույլ տալ, որպեսզի էներգիան բավականացնի մտահղացման իրականացմանը: