Հայտնի է, որ մեղրն ամենաօգտակար սննդամթերքներից մեկն է` հարուստ բուժական նշանակությամբ: Այդպիսին է նաև մեղրաջուրը, որի օգտակար հատկությունները ներկայացրել է Healthy life land-ը:
Մեղրաջուր պատրաստելու համար անհրաժեշտ է 1 բաժակ գոլ ջուր, մեկ ճաշի գդալ մեղր: Մեղրը կարելի է ամբողջությամբ չլուծել ջրում, այն հեշտությամբ մարսվում է հենց օրգանիզմում:
Առավոտյան դատարկ ստամոքսին մեղրաջուր ըմպելը օգնում է.
• Մաքրել լորձը թոքերից,
• Բուժել մրսածությունը, բրոնխիտն ու ուժեղացնել իմունային համակարգը,
• Մաքրում է մարսողական տրակտը մակաբույծներից,
• Կլանում ջուրը երիկամներից` միզամուղի դեր կատարելով,
• Հակասնկային և հակաբորբոքային ազդեցություն է գործում:
Մեղրաջուրը պետք է ըմպել թարմ պատրաստված վիճակում: Այն նաև փայլ է հաղորդում մաշկին և հանդիսանում է հնագույն կոսմետիկ միջոցներից մեկը:
Աղբյուր՝ Tert.am Medicine