loading...

Դարչինը՝ ուղեղի հիվանդությունների հրաշք դեղատոմս



Դիտումներ ` 1755
Դարչինը՝ ուղեղի հիվանդությունների հրաշք դեղատոմս

Թել Ավիվի համալսարանի մասնագետները պարզել են, որ դարչինի մեջ կա մի նյութ, որն անվանում են Ceppt, որը, ըստ ուսումնասիրությունների, դանդաղեցնում է Ալցհայմերի հիվանդության զարգացումը: Այս մասին հաղորդում է NEWSru.co.il կայքը:

Հետազոտության հեղինակ Միխայիլ Օվադիան աշխատանքն իրականացրել է հետևյալ կերպ. նախ նա ապացուցել է, որ Ceppt նյութը դանդաղեցնում է վիրուսի թաղանթի ակտիվությունը, բացի այդ, թույլ չի տալիս, որ զարգանա ամիլոիդ սպիտակուցը:

Օվադիան այս հետազոտության արդյունքները փորձարկել է լաբորատոր կենդանիների վրա: 4 ամիս շարունակ գիտնականը ջրի հետ խառնել է դարչնի փոշի և այն տվել է մկներին, որոնց մեջ նախապես ակտիվացվել է Ալցհայմերի հիվանդություն առաջացնող ամիլոիդ սպիտակուցը:

Սահմանված ժամանակն անցնելուց հետո՝ մկները սկսել են ակտիվանալ: Սա վկայում է, որ սպիտակուցի կուտակումն ուղեղում դադարել է: Նշվել է նաև, որ դարչնի փոշին կողմնակի ազդեցություններ չունի:


loading...

Փակել