loading...

Դաժան ու ողբերգական դեպք. սպանել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն



Դիտումներ ` 279
Դաժան ու ողբերգական դեպք. սպանել ու այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն

Խաբարովսկում սպանել և այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն: Այս մասին հայտնում է «Gubernia.com» կայքը: 25-ամյա Անդրեյը նա իր «Lexus» մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին:Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր` նրա ազատման համար որպես փոխհատուցում 20 մլն ռուբլի պահանջելով:

Ավելի ուշ հանցագործները, վախենալով պատժից, խեղդել են նրան պարանով, ապա դիակը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ:
25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել:

 



Նշենք նաև, որ տարիներ առաջ տանը մահացած էին գտնել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Ալեքսանդր Մուրադյանը: Համաձայն բժշկական փորձաքննության եզրակացության` երիտասարդը մահացել էր հոսանքի հարվածից:

Մուրադյան եղբայրների մարմինները կտեղափոխվեն Հայաստան:

loading...

Փակել