Ծնկները մեր մարմնի ամենակարևոր մասերից են, քանի որ դրանք են պահում ամբողջ մարմինն ու քաշը, և ծնկների շնորհիվ է, որ կարողանում ենք քայլել: Ծնկների ցավը կարող է ի հայտ գալ մի շարք պատճառներով, և դրանցից ամենատարածվածն անհարմար կոշիկ հագնելն է:
Եթե սիրում եք բարձրակրունկ հագնել, ուրեմն հաճախ եք առերեսվել այս խնդրին: Շատերը կարծում են, որ եղանակի փոփոխությունը նույնպես ազդում է ծնկների վիճակի վրա: Հիմնական պատճառը բարձրակրունկ կոշիկներն են ու ողնաշարը:
Ոտաբոբիկ քայլելը շատ ավելի օգտակար է, քան բարձրակրունկների վրա քայլելը:
Ծնկների ցավը հատկապես անհանգստացնում է ավելորդ քաշ ունեցողներին, քանի որ այս դեպքում ծնկներն ուղղակի անկարող են տանել մարմնի ծանր քաշը:
Լինում են դեպքեր նաև, երբ ցավերն առաջանում են լուրջ վնասվածքների պատճառով, այս դեպքում անհրաժեշտ է մասնագիտական օգնություն, նույնիսկ՝ վիրահատություն: healthyfoodteam կայքը ներկայացնում է բնական դեղամիջոց, որն օգնում է ազատվել ծնկների հանկարծակի և սաստիկ ցավերից:
Բաղադրության մեջ են մտնում հզոր հակաօքսիդանտներ, որոնք լավացնում են հյուսվածքների և ջլերի վիճակը: Դրանք նաև հարուստ են սիլիկոնով, վիտամին C-ով, մագնեզիումով: Համեղ ըմպելիքը ոչ միայն ամրացնում է ծնկները, այլև էներգիա է հաղորդում օրգանիզմին և օգնում է պահպանել այդ էներգիան օրվա ընթացքում:
Այս բուժիչ սմուզին պարունակում է համեղ մրգեր, որոնք էլ ավելի են հարստացնում սմուզիի համը:
Բաղադրություն
Պատրաստման եղանակը
Վարսակի փաթիլները մի քանի րոպե եռացրեք, ապա ավելացրեք նարնջի հյութը: Խառնեք արքայախնձորի կտորները, նուշը, դարչինն ու մեղրը: Վարսակն ավելացրեք խառնուրդին: Լավ հարեք՝ մինչև համասեռ զանգված ստանաք: Վերջում ավելացրեք սառույցի կտորներ և վայելեք այն: