Healthylifehealthyfood.com կայքը ներկայացրել է ծլած սխտորի բոլոր օգտակար հատկությունները:
Պարզվում է, այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար ու բուժիչ նյութեր, որոնք անհրաժեշտ են մարդկանց օրգանիզմին: Այն օգնում է բուժել բազմաթիվ հիվանդություններ և հագեցնում է օրգանիզմը վիտամիններով:
Ծլած սխտորն անչափ հարուստ է օգտակար հակաօքսիդանտներով: Հետազոտությունները ցույց են տվել, որ հասուն ծլած սխտորը բուժման ու օրգանիզմի պաշտպանիչ գործառույթների բարձրացման կատարյալ միջոց է:
Իր բաղադրության մեջ պարունակվող մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ՝ այն օգնում է կանխել սնկային ու վարակիչ հիվանդությունները և ազատում է այնպիսի տհաճ ախտանշաներից, ինչպիսիք են ստամոքսի սպազմն ու փորլուծությունը: Ծլած սխտորն օգնում է նույնիսկ սննդային թունավորման դեպքում:
Բոլորն էլ գիտեն, որ սխտորն առհասարակ աշխարհում ամենաօգտակար մթերքներից մեկն է: Այն հարուստ է հանքանյութերով ու սննդարար նյութերով: Այս բույս օգնում է բուժել մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները:
Այն նաև կանխում է ազատ ռադիկալների առաջացումը, որոնք քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներն են, ուստի քաղցկեղի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է պարբերաբար ծլած սխտոր օգտագործել: Այն կարելի է ավելացնել աղցաններին, մսամթերքին ու ծովամթերքին, ինչպես նաև օգտագործել տարբեր սոուսներ կամ մայոնեզ պատրաստելիս: