loading...

Ճշմարտություն շշալցված ջրերի մասին



Դիտումներ ` 910
Ճշմարտություն շշալցված ջրերի մասին

Կարծիք կա, որ շշալցված ջրերը  ավելի առողջարար են, քան ծորակից հոսող ջուրը: Միգուցե նման կարծիք կարող է ձեւավորվել այն փաստից, որ շշալցված ջրերից մահացությունների դեպքեր չեն լինում՝ ի տարբերություն համայնքային ջրերի։ Բայց շշալցված ջրերը իսկապե՞ս կատարյալ մաքուր են։ Ջրի մաքրման կայանները իսկապես անհավանական աշխատանք են կատարում՝ ջուրը կուտակելով, մաքրելով եւ մեզ մատակարարելով։ Ծորակից հոսող ջրում կամ համայնքային ջրերում դեղագործական, թունաքիմիկատների կամ թունավոր վարակների առկայության պատճառով մարդիկ հաճախ նախընտրում են գնել շշալցված ջուր։ Բայց չէ որ շշալցված ջրերը նույնպես կատարյալ չեն։

Գոյություն ունի շշալցված ջրերի երկու տեսակ։ Շշալցված ջուր, որը վերամշակված համայնքային ջուրն է եւ մաքուր աղբյուրի ջուր։ Համայնքային ջրերը մաքրվում, զտվում եւ շշալցվում են արտադրողների կողմից։ Այս տեսակի ջրերը անշուշտ, կարող են աղտոտող նյութեր եւ վարակներ պարունակել իրենց մեջ։

Բնական աղբյուրի շշալցված ջուրը գալիս է ստորջրյա աղբյուրներից։ Սա բնականաբար հենց այն է, ինչ Դուք փնտրում եք։ Այն սովորաբար բնական եւ առողջարար հանքային աղեր եւ էլեմենտներ է պարունակում (օրինակ կալցիում եւ կալիում)։ Իհարկե, բնական աղբյուրի ջուրը 100 տոկոսանոց մաքուր չէ, բայց այն ոչ մի վարակ եւ մարդածին նյութեր չի պարունակում։

Այնուամենայնիվ, սպառողները պետք է տեղյակ լինեն, որ պլաստիկ շշերում օգտագործված քիմիկատները ժամանակի ընթացքում կարող են ներծծվել ջրի մեջ։ Այդ պատճառով շշալցված ջուրը պետք է պահել զով եւ չոր տեղում։ Խուսափեք շշալցված ջրերը ամառային շոգ օրերին մեքենայի մեջ թողնելուց։


loading...

Փակել