loading...

Հավանաբար Ձեր տանն աճում է այս բուժիչ բույսը. սովորեք այն ճիշտ օգտագործել



Դիտումներ ` 2989
Հավանաբար Ձեր տանն աճում է այս բուժիչ բույսը. սովորեք այն ճիշտ օգտագործել

Փողի ծառ՝ բույս, որը կա համարյա բոլորի տանը: Ոմանց այն գրավում է իր արտաքին տեսքով, ոմանք էլ հավատում են, որ այն ընդունակ է գումար տուն բերել:

Բայց ոչ բոլորը գիտեն, որ այս բույսը կարելի է աճեցնել նաև առողջությանն օգուտ բերելու համար: Նրա բուժիչ որակները կօգնեն ազատվել շատ հիվանդություններից, քանի որ այն ունի հակաբորբոքային, հակավիրուսային և բակտերիասպան հատկություններ:

Բուժման մեթոդները

Այրվածքներ, վնասվածքներ, մաշկի ձգվածություն, վերքեր, կտրվածքներ, թարախակալություն

Բույսից խյուս պատրաստեք, դրեք այն մաշկի վնասված հատվածին և բինտով փաթաթեք: Փոխեք վիրակապը հենց խյուսը չորանա՝ 2-3 ժամից:

Արտրիտ, արթրոզ

Քամեք 10-15 տերևների հյութը և քնելուց առաջ քսեք հոդերին:

Անգինա, տոնզիլիտ

Քամեք 10 տերևների հյութը և խառնեք 200 մլ ջրի հետ: Կոկորդի ողողում արեք դրանով օրը 3-5 անգամ:

Շուրթերի հերպես

Քամեք տերևների հյութը և քսեք ախտահարված մասին 30 րոպեն մեկ:

Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց

Սոված փորին կերեք երկու տերև: Շատ լավ կծամեք:

Պիելոնեֆրիտ, ցիստիտ

Մանրացրեք բույսի 5 տերև և վրան 200 մլ տաք ջուր լցրեք: Թողեք մեկ ժամ: Օգտագործեք այս դեղմիջոցն օրը երեք անգամ, մեկ ճաշի գդալ, ուտելուց 15 րոպե առաջ:

Թութք

Դրեք կտրատած տերևներ: Միանգամից օգնում է:


loading...

Փակել