loading...

Ճիշտ և առողջ նախաճաշ



Դիտումներ ` 339
Ճիշտ և առողջ նախաճաշ

Ճիշտ նախաճաշն առողջ լինելու գրավականն է: just-lady կայքն առաջարկում է առավոտյան ուտել առողջարար նախաճաշ, որը ոչ միայն էներգիա կհաղորդի ամբողջ օրգանիզմին, այլև կօգնի ազատվել օրգանիզմում կուտակված տոքսիններից: Այս նախաճաշը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն նաև օգնում է այրել ճարպերը, կարգավորում է քաշը, օգնում ազատվել 3-5 կիլոգրամներից:

Բաղադրություն

  • 2 ճ/գ վարսակի փաթիլներ
  • 300 մլ անյուղ յոգուրտ
  • 3 հատիկ սև սալոր
  • 1/3 թ/գ կակաո
  • 1 թ/գ մանրացրած կտավատի սերմեր

 



Նախաճաշը պետք է պատրաստել ոչ թե՝ առավոտյան, այլ՝ երեկոյան: Սև սալորը 100 մլ եռացրած ջրի գոլորշու վրա պահեք, կափարիչը ծածկեք, թողեք մնա 10 րոպե: Վարսակի փաթիլների, աղացած կտավատի սերմերի և կակոյի վրա անյուղ յոգուրտ լցրեք: Սալորը մանր կտրատեք, ավելացրեք մյուս բաղադրիչներին: Դրեք ամբողջը սառնարանը, ծածկեք կափարիչով:

Առավոտյան ուտելուց կես ժամ առաջ հանեք սառնարանից: Առաջին օրերին անսովոր կթվա, սակայն ընթացքում կսովորեք համին:

loading...

Փակել