loading...

Չիայի սերմերով մաքրեք աղիները



Դիտումներ ` 291
Չիայի սերմերով մաքրեք աղիները

Աղիների մաքրման այս մեթոդը մեզ է հասել հին հույներից:

Չմարսված կերակուրները կուտակվում են աղիներում, որի արդյունքում էլ ի հայտ են գալիս տոքսիններն ու թույները: Այս տոքսինները հանգեցնում են գլխացավերի, հոգնածության և ավելորդ քաշի:

Եթե որոշել եք բանջարեղեն օգտագործել՝ աղիները մաքրելու համար, ապա պետք է ընտրել այնպիսիք, որոնք մանրաթելեր են պարունակում և հարուստ են սննդարար տարրերով: Xohanoc.am կայքը ներկայացնում է բաղադրատոմս, որը մաքրում է աղիները տոքսիններից, սնուցում է օրգանիզմը մանրաթելերով և պրոտեիններով: Այս բաղադրատոմսի բաղադրիչները հարուստ են վիտամիններով և մանրաթելերով, որոնք մաքրում են օրգանիզմը տոքսիններից:

Բաղադրատոմսի ամենակարևոր միրգը խնձորն է, որը հարուստ է մանրաթելերով, որոնք նվազեցնում են քաղցը:

 



Կտավատի սերմերը լավագույնս մաքրում են աղիները, քանի որ հարուստ են մանրաթելերով: Դրանք խթանում են ուտելիքների յուրացման գործընթացը: Լավացնում են մարսողությունն ու նվազեցնում են աղիքային քաղցկեղի ռիսկը: Կտավատի սերմերը պաշտպանում են սիրտը, քանի որ հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով:

Չիայի սերմերը հարուստ են մանրաթելերով, որոնք լավացնում են մարսողությունը: Չիայի սերմերը, նույնպես, հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով: Չիայի սերմերն օրգանիզմը յուրացնում է հեշտությամբ:

Բաղդրություն

  • 1 խնձոր
  • 1 թ/գ մեղր
  • 1 ճ/գ չիայի սերմեր
  • 1 ճ/գ աղացած կտավատի սերմեր
  • 1 բաժակ ջուր

 


Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և հարեք, բացառությամբ՝ չիայի սերմերի: Ապա ստացված խառնուրդը լցրեք բաժակի մեջ: Հետո ավելացրեք չիայի սերմեր և խառնեք այնքան, մինչև սերմերը փքվեն (մոտավորապես 5 րոպե), և վայելեք ըմպելիքը:

Երբ մանրաթելերով հարուստ մթերքներ եք օգտագործում, պետք է մեծ քանակությամբ ջուր խմել:


loading...

Փակել