Չախոբիլի հավի մսով (վրացական ձևով)
1 կգ հավի մսին՝ Աղ ըստ համի Ձեթ մեկ ճաշի գդալ Կարմիր մանրեցված բիբառ ըստ համի
1 կգ պոմիդոր,
2 ճաշի գդալ տոմատի մածուկ, 500 գ գլուխ սոխ, մեկ թեյի գդալ խմելի-սունելի,
4 պճեղ սխտոր,
2 թեյի գդալ մանրեցրաց համեմի սերմ, 1 թեյի գդալ զաֆրան,
1 ճաշի գդալ սերուցքային կարագ, 1 հատ թարմ կարմիր տաքդեղ, 0.5 կգ կարտոֆիլ,
1/2 հատ լիմոն, ձեթ, աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հավի միսը կտրտել փոքր կտորների, (3-4 մասնաբաժնով), դնել թավայի մեջ և եփել փակ կապարիչի տակ։ Քանի դեռ հավը եփում է, փոքր կտորների կտրատել լոլիկը և եփել, ավելացնելով տոմատի մածուկ։ Առանձին թասի մեջ լցնել հավի արգանակը։
Ավելացնել կարագ, մանր կտրտած սոխ, տաքդեղ, համեմունքներ և տապակել մինչև կեղևի առաջանալը՝ անընդմեջ խառնելով։ Հավի վրա ավելացնել լոլիկի շատ տաք հյութը, եթե այն քիչ է, ավելացնել շատ քիչ տաք ջուր կամ արգանակ, որպեսզի հավի միսը ամբողջովին փակվի ։ Լավ փակել կափարիչը և կրակը իջեցնել, պետք է մի փոքր պղպջակալի։ Սոխը, տաքդեղը և լոլիկները պետք է հալվեն, իսկ հավի միսը պետք է պոկվի ոսկորներից։ Կարելի է ավելացնել առանձին եփաց կարտոֆիլը։ Մատուցել ձևավորելով լիմոնի և կանաչի մանր կտորներով։