loading...

Ճաղատացման դեմ նոր դեղամիջոցը իսկապե՞ս 100 տոկոսով արդյունավետ է



Դիտումներ ` 941
Ճաղատացման դեմ նոր դեղամիջոցը իսկապե՞ս 100 տոկոսով արդյունավետ է

Ճաղատացումը բուժող նոր դեղամիջոց ստեղծողները վստահեցնում են, որ այն «հարյուրտոկոսով արդյունավետ է»: Մի՞թե իսկապես այդպես է: Այս հարցի պատասխանը փորձել է գտնել The Daily Mail –ի խմբագրությունը:

Regrowz կոչվող նոր միջոցի փաթեթի վրա, ինչպես եւ դրա կայքում գրված է, որ այն կրճատում է ճաղատացման ինտենսիվությունը անխտիր բոլոր օգտագործողների մոտ: Կայքը նաեւ ներկայացնում է տպավորիչ լուսանկարներ «մինչեւ եւ հետո», նաեւ հղումներ Princeton Consumer Research ընկերության արած ինչ -որ կլինիկական հետազոտությունների:

Տղամարդկանց մոտավորապես կեսը մինչեւ 50 տարեկանը սկսում են ճաղատանալ, ու նրանց մեծ մասին այդ փաստը դուր չի գալիս: Ահա թե ինչու ճաղատացման բուժման համար հրաշագործ միջոցը մշտապես հսկայական պահանջարկ ունի: Խնդիրն այն է, որ մազաթափությունը կանգնեցնող կամ դրանց աճը խթանող միջոցների մեծամասնությունը չեն արդարացնում ակնկալիքները, իսկ նրանք, որոնք կանգնեցնում են մազաթափությունը, հաճախ պոտենցիային են վնասում:

Եթե հավատանք փաթեթի վրա գրված տեղեկություններին՝ Regrowz-ը պարունակում է կոկոսի յուղ ու զանազան բուսական խտանյութեր: Դեղամիջոցը պարունակում է գլխի մաշկի համար խթանիչ, որը քսվում է դեզոդորանտի նման սրվակով ու վերականգնման համար շիջուկ: Դեղամիջոցը ամեն օր քնելուց առաջ քսվում է գլխի ճաղատ մասերին, իսկ հետո լվացվում շամպունով: Արտադրողը վստահեցնոմ է, որ առաջին ամսվա ըթնացքում առանձնահատուկ արդյունք հնարավոր չէ նկատել, բայց արդեն երեք ամսից կարելի է նկատել նոր մազերի աճ: Լրագրողները արդյունքների մասին հարցրել են երեք տղամարդու, որոնք օգտագործել են այդ միջոցը: Նրանցից երկուսը ասել են, որ գոհ են արդյունքներից, իսկ երրորդը խոստովանել է, որ որեւէ տարբերություն չի զգացել այդ միջոցն օգտագործելուց հետո:

Ինչ վերաբերում է կլինիկական հետազոտություններին, որոնք անցկացրել է Princeton Consumer Research ընկերությունը, ապա պարզվել է,ո ր այն ոչ մի առնչություն չունի Փրինսթոնի համալսարանի հետ: Ընդ որում հետազոտության վերջին փուլին հասել է միայն 13 մարդ, դա համար էլ մասնագետների խոսքով, եթե նույնիսկ բոլորին այդ միջոցն իրոք օգնել է, հարյուրտոկոսանոց էֆեկտի մասին խոսել չի կարելի՝ հետազոտության մասնակիցները չափից քիչ էին: Բացի դրանից ադ հետազոտության արդյունքները ոչ մի լուրջ գիտական ամսագրում չեն հրապարակվել:

Հետաքրքիր է նաեւ, որ «մինչեւ եւ հետո» լուսանկարները հաստատ արվել են տարբեր անկյուններից, տարբեր լուսավորություններով, եւ հետո՝ մոդելների մազերը տարբեր ձեւերով էին սանրված: Դրա համար էլ դեղամիջոցի արդյունավետության մասին դատելը դժվար է:

Եվ վերջապես հավաստի ապացույցներ չկան, որ խոտաբույսերի կամ մրգերի թուրմը կարող է իրոք խթանել մազերի աճը, համարում են մասնագետները:


loading...

Փակել