Fithacker.ru կայքը գրում է, որ ժամանակակից բժշկության գլխավոր խնդիրը քաղցկեղի դեմ դեղամիջոց գտնելն է։ Կամ մարդկանց մեծ մասն այսպես է մտածում։ Այսօր համացանցը լի է հրապարակումներով, որոնցում պատմվում է բնական միջոցների մասին, որոնք, ըստ այդ հրապարակումների, դեղամիջոցներից ավելի արդյունավետ են։ Գոյություն ունի ևս մեկ բաղադրատոմս, որը հազարամյակների ընթացքում օգտագործվել է հիվանդությունների դեմ։
Ըստ կայքի՝ հյութն օգնում է ամրացնել իմունային համակարգը, վերականգնել էներգիան։ Այն շատ հեշտ է պատրաստել, սակայն մի թերություն ունի՝ համեղ չէ։ Սակայն գիտակցելով դրա օգտակարությունն առողջության համար՝ մեծ նշանակություն չեք հաղորդի այս թերությանը։ Ըմպելիքի հիմնական բաղադրիչները բազուկն ու գազարն են։ Ըստ կայքի՝ այն կարող է օգնել նաև քաղցկեղով հիվանդներին։ Այն կարելի է խմել ամեն անգամ, երբ հոգնած և ճնշված եք զգում։
Բաղադրիչներ
• 1 կգ բազուկ
• Կես կգ գազար
• 1 կգ մեղր
• 3 խնձոր
• 3 նարինջ
Պատրաստման եղանակը։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ըմպելիքը լցրեք ապակե տարայի մեջ և պահեք սառնարանում։ Լավագույն արդյունքի հասնելու համար ըմպելիքն օգտագործեք առավոտյան՝ քաղցած վիճակում։