loading...

Չամիչի եփուկ



Դիտումներ ` 574
Չամիչի եփուկ

Չամիչի եփուկ

Վայելելով խաղողը, հաճելի է գիտակցել, որ այդ պահին օրգանիզմը ստանում է օգակար նյութեր, վիտամիններ և հակաօքսիդանտներ: Միայն ափսոս, որ այդ միրգը կարելի է ուտել միայն ամռանը և աշնանը:

Սակայն մնացած ժամանակ, այն կարելի է փոխարինել մեկ այլ մթերքով, որը նույնիսկ ավելի օգտակար է` չամիչը: Քաղցր, չորացրած հատիկներn ավելացնում են աղանդերների մեջ, կամ եփում, և ստացվում է շատ համեղ կոմպոտ:

Չամիչով եփուկը օգտագործում են բժշկական նպատակներով՝ դրա օգտակար հատկությունների համար:

600x580

Այս ըմպելիքը պարունակում է մեծ քանակությամբ կալիում: Քչերը գիտեն, որ այս հանքանյութը կարգավորում է աղիների աշխատանքը, լուծում է փորկապության խնդիրը: Վիտամին B-ն ամրացնում է նյարդային համակարգը, հանգստացնում և կարգավորում քունը:

Այս եփուկը խորհուրդ են տալիս օգտագործել սիրտ-անոթային համակարգը լավ աշխատացնելու համար: Այն օգտակար է նաև տալ երեխային՝ բարձր ջերմության պարագայում, երբ շատ քանակի հեղուկ է հարկավոր խմել: Այն նաև դուրս են գրում սակավարյունության դեպքում՝ հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար:

Ինչպես ճիշտ պատրաստել չամիչով եփուկը

600x580

Եթե ուղղակի եռացնել չամիչը կաթսայի մեջ՝ կրակի վրա, այն կկորցնի բոլոր օգտակար հատկությունները: Այս եփուկը խորհուրդ է տրվում պատրաստել թերմոսում:

Վերցրեք 5 ճաշի գդալ չամիչ, լավ լվացեք, գցեք թերմոսի մեջ և վրան լցրեք մեկ լիտր տաք ջուր: Երեսուն րոպեից այն պատրաստ կլինի օգտագործման համար:

600x580

Հարկավոր է հիշել, որ այս ընպելիքը հակացուցված է շաքարային դիաբետով հիվանդներին և ստամոքսի կամ աղիքների խոց ունեցողներին:


loading...

Փակել